Սեպտեմբերի 8
«Ստեղծագործ ձեռքեր»
. Յուրաքանչյուր երեխա անցկացնում է իր ձեռքի եզրագիծը թղթի վրա ու նկարում դրա մեջ այն, ինչ ցանկանում է: Երևակայությունն այստեղ անսահման է. ձեռքերը կարող են դառնալ ծաղկաման, ծաղիկներ, կարող են իրենց մեջ պարունակել ողջ աշխարհը՝ արև, անտառներ, կենդանիներ, մոլորակներ…
Ձեռքերը մեր բոլորիս կյանքում շատ մեծ դեր ունեն: Դրանցով ենք մենք գրում, նկարում, նվագում, բարևում, գրկում…
Նախագծի մասնակիցներ՝ 5-7 տարիքային խմբեր
Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գուաշներ, վրձիններ:

















