Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեպտեմբերի 1-15-ի ուսումնական նախագծեր

Սեպտեմբերյան նախագծերի իրականացում սովորողների հետ (Teams հարթակում)

Նկարչություն, ընտրությամբ գործունեություն

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարաններ

. Նկարում ենք «Երևակայական կենդանի»

. Մտածում ենք նրա համար անուն,

. Որտե՞ղ է նրա տունը, ինչպիսի՞նն է այն

. Ի՞նչ է ամենաշատը սիրում ուտել մեր կենդանին

. Ովքե՞ր են նրա ընկերները, և ինչի՞ց է վախենում նա

Ընտրությամբ գործունեության ժամանակ գունավոր թղթերից կամ ստվարաթղթից մեր «Երևակայական կենդանու» համար պատրաստում ենք հարմարավետ և գեղեցիկ տնակ :

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, ստվարաթուղթ, սոսինձ, մատիտներ, գուաշ, վրձիններ:

Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցադրում, ներկայացում, ամփոփումը՝ տեսանյութի և լուսանկարների տեսքով: