Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեպտեմբերի 15-18-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Նկարչություն, Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Երևակայական կենդանի»

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ

. Նկարում ենք երևակայական կենդանի

. Մտածում ենք նրա համար անուն

. Որտե՞ղ է նրա տունը, ինչպիսի՞նն է այն

. Ի՞նչ է ամենաշատը սիրում ուտել մեր կենդանին

. Ովքե՞ր են նրա ընկերները և ինչի՞ց է ամենաշատը վախենում նա

Ընտրությամբ գործունեության ժամանակ գունավոր թղթերից կամ ստվարաթղթից մեր «Երևակայական կենդանու» համար պատրաստում ենք հարմարավետ և գեղեցիկ տնակ:

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, ստվարաթուղթ, մատիտներ, գուաշ, վրձիններ:

Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցադրում, ներկայացում, ամփոփումը՝ տեսանյութի և լուսանկարների տեսքով:

Սեպտեմբերի 15-18-ի նախագծեր

4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Իմ երազանքների ծառը»

. Յուրաքանչյուր երեխա նկարում է իր երազանքների ծառը. ծառ, որի վրա աճում են էնպիսի բաներ, որոնք երբևէ չենք տեսել ծառի վրա աճելիս: Սա անսովոր, յուրահատուկ ծառ է, երազանքի ծառ:

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիատներ, ջրաներկ, գուաշ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով:

Սեպտեմբերի 15-18-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիայի ծրագիր

Թեմա՝ «Աշնանային մոտիվներ»

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝ զարգացնել երևակայությունը և տեխնոլոգիական հմտությունները, կարողանալ օգտագործել բնության մոտիվները ազատ ստեղծագործական աշխատանքում:

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, մատիտներ, մկրատ, սոսինձ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով: