Նոյեմբերի 25-ին Հարավային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ Հոգատա՛ր եղիր խորագրով ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում 4-5-րդ դասարանցիները ներկայացան իրենց տեխնոլոգիական աշխատանքներով՝ մոմակալ-լապտերիկներով, էջանշաններով և թեյի բաժակների համար պատրաստված տակդիրներով: Ցուցահանդես-վաճառքը շատ հաջող ընթացավ: Վաճառքից ստացված գումարները փոխանցվեցին Զինծառայողների հիմնադրամին: Բոլորը շատ ոգևորված էին:
Կոլաժը այն ստեղծագործությունն է, որը պատրաստվում է զանազան նյութերը մեկ հիմնաշերտի վրա փակցնելով: Կոլաժ պատրաստելու համար կարելի է օգտագործել զանազան նյութեր՝ ամսագրեր, ֆոտոնկարներ, բնական նյութեր, զանազան առարկաներ: Կոլաժը հիմնականում կիրառվում է գրաֆիկայում՝ ստեղծագործության ֆակտուրայի առավել հուզականություն արտահայտելու, տարրատեսակ նյութերի անսպասելի համադրումներ ստանալու համար: Որպես ձևական փորձարարություն կոլաժին առաջին անգամ դիմել են կուբիստները, ֆուտուրիստները, դադաիստները: Այն ֆրանսերեն բառ է, որը բառացի նշանակում է սոսնձել:
Նպատակ՝
. Գեղարվեստական մտածողության և հնարավորությունների զարգացում
. Երևակայության զարգացում
. Ներքին ազատության դրսևորում
. Սեփական մտքերի, գաղափարների և հայացքի դրսևորում
. Ծանոթություն Ս. Փարաջանովի կոլաժային աշխատանքներին
Անհրաժեշտ նյութեր՝ A3 ֆորմատի հաստ թուղթ կամ կարտոն (ստվարաթուղթ), ամսագրերից կտրատված նկարներ, ֆոտոնկարներ, կոճակներ, կտորներ, զանազան այլ նյութեր (ըստ ցանկության), սոսինձ: