Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիայի ծրագիր

Թեմա՝ Օրիգամի. Աշնանային տերևներ

Նպատակը՝ զարգացնել երևակայությունը, ձեռքերի հմտությունը, թղթի և մկրատի հետ աշխատելու կարողությունը, գունային զգացողությունը

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, մկրատ, սոսինձ

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, պատրաստված տերևներով Տեխնոլոգիայի սրահի զարդարում. պատրաստվում ենք գունագեղ աշնանը:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Նկարչությաուն, Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ 1. Նկարում ենք ձկնիկներ

2. Օրիգամի. պատրաստում ենք ձկնիկներին մեր ձեռքերով

Նպատակը՝ զարգացնել տեսողական հիշողությունը, պատկերացումը, ձեռքի հմտությունները, թղթի և մկրատի հետ աշխատելու կարողությունը, երևակայությունը

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Բուսական և երկրաչափական զարդանախշեր»

Նպատակը՝

. Ծանոթություն զարդանախշային արվեստի հետ, նրա առանձնահատկություններին, կիրառություններին և կատարման տեխնիկաներին

. Երևակայության զարգացում սեփական զարդանախշերը հորինելու միջոցով

. Զարգացնել տեսողական ընկալումը ներդաշնակ գունային համադրություններ ընտրելու միջոցով

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ A3 ֆորմատի հաստ թուղթ (վատման), գուաշ, վրձիններ, մատիտներ կամ ֆլոմաստերներ

Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցահանդեսի տեսքով:

Սեպտեմբերի 22-25-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Այլընտրանքային նկարչություն. նկարում ենք մատիկներով»

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ «Խոսող ձկնիկներ»

Թանգարանային նախագիծ 2. Այցելություն Ս. Փարաջանովի տուն-թանգարան

Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Օրը՝ Դեկտեմբերի 3

Նպատակը՝

. Ծանոթանալ Ս. Փարաջանովի արվեստին և կենցաղին

. Ուսումնասիրել նրա կողմից ստեղծված կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները

. Պատկերացում կազմել նրա կողմից ստեղծված և ուրույն մտածելակերպով օժտված ֆիլմերի մասին

. Ճանաչել Ս. Փարաջանովին որպես մարդ, նկարիչ և ռեժիսոր

. Փարաջանովյան արվեստի տպավորություններով ստեղծել սեփական կոլաժները

Նախագծի ամփոփումը՝ լուսանկարների և կոլաժների տեսքով:

Նախատեսվում է նախագծի ավարտին կազմակերպել ցուցահանդես «Ձոն Փարաջանովին» վերնագրով:

Սեպտեմբերի 22-25-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»

Յուրաքանչյուր երեխա ընտրում է իր սիրելի հեքիաթը և նկարազարդում այն:

Նպատակը՝ զարգացնել երևակայությունը, տեսողական պատկերացումը, իր սիրելի գրական հերոսներին կերպարներով տեսնելու և պատկերելու ունակությունը:

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ A3 ֆորմատի թուղթ (վատման), մատիտներ (գունավոր և հասարակ):

Ամփոփումը՝ լուսանակրների տեսքով, ավարտված աշխատանքների ցուցադրում: