Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Նկարչությաուն, Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ 1. Նկարում ենք ձկնիկներ

2. Օրիգամի. պատրաստում ենք ձկնիկներին մեր ձեռքերով

Նպատակը՝ զարգացնել տեսողական հիշողությունը, պատկերացումը, ձեռքի հմտությունները, թղթի և մկրատի հետ աշխատելու կարողությունը, երևակայությունը

Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Բուսական և երկրաչափական զարդանախշեր»

Նպատակը՝

. Ծանոթություն զարդանախշային արվեստի հետ, նրա առանձնահատկություններին, կիրառություններին և կատարման տեխնիկաներին

. Երևակայության զարգացում սեփական զարդանախշերը հորինելու միջոցով

. Զարգացնել տեսողական ընկալումը ներդաշնակ գունային համադրություններ ընտրելու միջոցով

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ A3 ֆորմատի հաստ թուղթ (վատման), գուաշ, վրձիններ, մատիտներ կամ ֆլոմաստերներ

Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցահանդեսի տեսքով:

Սեպտեմբերի 22-25-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Այլընտրանքային նկարչություն. նկարում ենք մատիկներով»

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ «Խոսող ձկնիկներ»