Ճամփորդություն դեպի Երևանի պետական տիկնիկային թատրոն (ամփոփում)

Հունվարի 23-ին Հարավային դպրոցի Դիզայնի և Թատրոնի Ընտրությամբ գործունեության խմբերի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Օրը հագեցած էր և զվարճալի: Երեխաները դիտեցին «Երեք խոզուկները» ներկայացումը, ուսումնասիրեցին թատրոնի ցուցասրահում ներկայացված տիկնիկների նմուշները, այնուհետև քայլքով ուղևորվեցին դեպի Կարապի լիճ, որտեղ խաղացին ձմեռային ուրախ խաղեր, կերան ադի-բուդի և քաղցր բամբակ: Բոլորը ուրախ էին և երջանիկ: Ճամփորդությունից ստանալով վառ տպավորություններ, երեխաները Տեխնոլոգիայի ուսուցիչ Թ. Ստեփանյանի օգնությամբ պատրաստելու են տիկնիկներ, իսկ Թատրոնի ուսուցիչ Է. Ադիկյանի օգնությամբ բեմադրելու են տիկնիկային ներկայացում:

1.Գոհար Մխիթարյանի ամփոփումը

Երևանի Հովհ. Թումանյանիանվան պետական տիկնիկային թատրոն

2.Մարի Բաղդասարյանի ամփոփումը

https://mari603158610.wordpress.com/2021/01/23/%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9-%d6%85%d6%80%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4/

3.Մանե Մարգարյանի ամփոփումը

https://manemarkarian.wordpress.com/2021/01/26/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bf%d5%ab%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6/

Ճամփորդություն դեպի Ձմեռային այգի, սահադաշտ (ամփոփում)

Հունվարի 20-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ուսուցիչներ՝ Թագուհի Ստեփանյանի, Լյովա Սարգսյանի և Սուսաննա Հայրապետյանի ղեկավարությամբ այցելեցին Ձմեռային այգում գտնվող բացօթյա սահադաշտը: Երեխաները հաճույքով սահեցին և նաև ձմեռային ուրախ խաղեր խաղացին: Գովելի էր նրանց պատրաստակամությունը օգնելու սահել չիմացող իրենց ընկերներին: Բոլորը ուրախ էին և ցանկություն հայտնեցին նորից վերադառնալ:

  1. Հայկ Բարսեղյանի ամփոփումը

https://haykbarseghyanmskh.wordpress.com/2021/01/20/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab/

2. Ավետ Մանվելյանի ամփոփումը

https://avetmanvelyanmskh.wordpress.com/2021/01/20/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab/

3. Եվա Այվազյաի ամփոփումը

https://ayvazyaneva.wordpress.com/2021/01/20/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab/

4. Հայկ Փիլիպոսյանի ամփոփումը

https://haykpiliposyanmskh.wordpress.com/2021/01/20/3853/

Ճամփորդական նախագիծ. Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապուրակ

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Ճամփորդության օրը՝ հունվարի 22

Ճամփորդության վայրը՝ Ջրվեժի անտառապուրակ

Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան, Լյովա Սարգսյան և Սուսաննա Հայրապետյան

Տևողությունը՝ շարժվում ենք ժ. 10.00-ին, վերադառնում՝ 13.30-ին

Ընթացքը՝ Ջրվեժի անտառապուրակում ձմեռային խաղերի կազմակերպում. սահում ենք սահնակներով, զբոսնում ձմեռային հեքաթային պուրակում, շնչում ձմեռային թարմ օդը և պատրաստում ձնե- մարդուկներ:

Նպատակ՝

. Ձմեռային խաղերին երեխաների ներգրավվածություն

. Ձմռան գեղեցկությունները տեսնելու և վերապրելու հնարավորություն

. Ֆիզիկապես կոփվելու հնարավորություն

. Տեխնոլոգիական հմտությունների զարգացում ձնե- քանդակների պատրաստման միջոցով

Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ ձեռնոցներ,սահնակ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր անհատական շշով:

Ամփոփումը՝ լուսանկարների և վիդեոների տեսքով: Սովորողները ստեղծում են պատումներ օրվա տպավորության մասին և տեղադրում իրենց բլոգներում:

Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+թատրոն Ճամփորդություն դեպի Երևանի պետական տիկնիկային թատրոն

Ճամափորդության մասնակիցներ՝ Դիզայնի և Թատրոնի ընտրությամբ խմբերի սովորողներ

Ճամփորդության վայրը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոն

Ճամփորդության օրը՝ հունվարի 23

Читать «Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+թատրոն Ճամփորդություն դեպի Երևանի պետական տիկնիկային թատրոն» далее

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Ճամփորդության օրը՝ 20.01.2020

Ճամփորդության տևողությունը՝ 11.30-13.00

Ճամփորդության վայրը՝ Ձմեռային այգի

Ճամփորդության մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանայան, Լյովա Սարգսյան

Մարզիչ՝ Սուսաննա Հայրապետյան

https://lyovasargsyanblog.wordpress.com/

Ճամփորդության նպատակը՝ Գեղասահք. Ձմեռային խաղեր

Անհրաժեշտ պարագաներ՝ տաք հագուստ, ջուր, ճամփորդական պայուսակ

Ամփոփումը՝ Ֆոտոների տեսքով, սովորողների բլոգներում օրվա մասին պատումներ:

Մասնակիցներ՝

  1. Հայկ Փիլիպոսյան
  2. Հայկ Բարսեղյան
  3. Հարություն Բիանջյան
  4. Ստեփան Կիրակոսյան
  5. Մարի Մուղդուսյան
  6. Մարի Ավագյան
  7. Նատալի Ավագյան
  8. Մարիա Քյուրքչյան
  9. Խաչիկ Հակոբյան
  10. Էլիզաբեթ Հակոբյան
  11. Արիս Նաջարյան
  12. Առնակ Վերմիշյան
  13. Մանե Մարգարյան
  14. Ռոբերտ Մխիթարյան
  15. Ասյա
  16. Ավետ Մանվելյան
  17. Գարիկ Մկրտչյան
  18. Գագիկ Հարութունյան

Հունվարի 11-31-ի աշխատաժամանակ

09.00-09.20 Առավոտյան ընդհանուր պարապմունքներ

09.20-12.35 Ճամբարային նախագծերի իրականացում

12.35-12.55 Ընդմիջում

12.55- 13.40 Ուսումնական հունվար կրթահամալիրում

13. 40-15.00 Օրվա ամփոփում

Նախագիծ. Ձմեռային մեղեդի

Ձնե-սառցե քանդակների փառատոն Արատեսում

Յուրաքանչյուր եղանակ ունի ոչ միայն իրեն բնորոշ գույները, հոտերն ու մթնոլորտը, այլև ունի հենց միայն իրեն հատուկ ձայները: Դրանք այն ձայներն են, որոնք ծնվում և զարգանում են բնության մեջ ողողելով իրենցով ողջ եթերը: Դրանք այն ձայներն են, որոնք լցնում են բնությունը կախարդական ու զարմանահրաշ հնչյուններով: Դրանք հենց բնությունից ծնված ձայներն են: Յուրահատուկ ու հեքիաթային են հատկապես ձմռան ձայները. ձյան շրշյուն (երբ քայլում ենք դրա վրայով), ժամանակ առ ժամանակ լսվող սառած թռչնակի ծլվլոց, հալվող ձյան կաթոցներ, սոված ու թափառող կենդանիների տխուր հառաչներ, ձմեռային խաղերով տարված երեխաների ուրախ երգեր: Այս ամենը միահյուսվելով կազմում են հենց այն, ինչը ես անվանել եմ ձմեռային մեղեդի: Իմ քանդակով փորձելու եմ հաղորդել ձմռանը հատուկ երաժշտական պատկերները ծավալային լուծման միջոցով:

Հունվարյան նախագծեր. Ձնե-սառցե քանդակների պատրաստում Արատեսում

Ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ

Читать «Հունվարյան նախագծեր. Ձնե-սառցե քանդակների պատրաստում Արատեսում» далее

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы