Մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ
Ճամփորդության օրը՝ հունվարի 22
Ճամփորդության վայրը՝ Ջրվեժի անտառապուրակ
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան, Լյովա Սարգսյան և Սուսաննա Հայրապետյան
Տևողությունը՝ շարժվում ենք ժ. 10.00-ին, վերադառնում՝ 13.30-ին
Ընթացքը՝ Ջրվեժի անտառապուրակում ձմեռային խաղերի կազմակերպում. սահում ենք սահնակներով, զբոսնում ձմեռային հեքաթային պուրակում, շնչում ձմեռային թարմ օդը և պատրաստում ձնե- մարդուկներ:
Նպատակ՝
. Ձմեռային խաղերին երեխաների ներգրավվածություն
. Ձմռան գեղեցկությունները տեսնելու և վերապրելու հնարավորություն
. Ֆիզիկապես կոփվելու հնարավորություն
. Տեխնոլոգիական հմտությունների զարգացում ձնե- քանդակների պատրաստման միջոցով
Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ ձեռնոցներ,սահնակ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր անհատական շշով:
Ամփոփումը՝ լուսանկարների և վիդեոների տեսքով: Սովորողները ստեղծում են պատումներ օրվա տպավորության մասին և տեղադրում իրենց բլոգներում: