Հարավային դպրոցի ցուցասրահը համալրվել է նոր նկարներով: Այցելուներին սպասում են բնապահպանական գիտելիքի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Բնության թանգարանում ցուցադրված 3-5-րդ դասարանցիների նկարները:
День: 10 апреля 2021
Ցուցահանդես. Երաժշտության գույները. Ձոն Արամ Խաչատրյանին
Ներկայացնում են 4-5-րդ դասարանների սովորողները
Читать «Ցուցահանդես. Երաժշտության գույները. Ձոն Արամ Խաչատրյանին» далее
Ծաղկողների հետքերով. Ճամփորդություն դեպի Մատենադարան
Օրը՝ ապրիլի 14
ժամանակահատված՝ ժ. 12.00-13.30
Վայրը՝ Մատենադարան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի Դիզայնի 4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեության խումբ
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան
Ընթացքը՝ Մատենադարանում ծանոթանում ենք հայկական հնագույն ձեռագրային արվեստին, ծաղկողների ոճին, տեխնիկային, օգտագործած նյութերին, ներկերի տեսակներին, այնուհետև դիտում ենք Մատենադարանի բակում տեղադրված քանդակներն ու խաչքարերը, և այդ մթնոլորտում երեխաները երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ կատարում են շարականներ:
Նպատակը՝
. Ծանոթություն հայկական միջնադարյան ձեռագրային արվեստին
. Հնագույն ձեռագրերի և մանրանկարների ուսումնասիրում
. Գեղարվեստական ընկալման և ճաշակի զարգացում
. Նոր գիտելիքներ և տպավորություններ ստանալու հնրավորություն
Անհրաժեշտ նյութեր՝ դիմակ, անձնական շշով ջուր և արևային տրամադրություն:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: Ճամփորդությունը կրում է ճանաչողական և ուսումնական բնույթ, և ճամփորդությունից հետո երեխաները, հետևելով ծաղկողներին, պետք է իրենք պատկերեն մանրանկարներ: Ստեղծված աշխատանքներով նախատեսվում է կազմակերպել ցուցադրություն:

