Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում (ամփոփում)

Ապրիլի 6-ին Հարավային դպրոցի 3-5-րդ դասարանցիները Բնության թանգարանում ներկայացրեցին ցուցահանդես-միջոցառում նվիրված բնապահպանական գիտելիքի օրվան: Երեխաները պատմեցին Երկիր մոլորակի վրա բնակվող բազմաթիվ բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին, թվարկեցին բնությունը պահպանելու կանոնները, պատմեցին Կարմիր գրքի մասին, միջոցառման մասնակիցներին և հյուրերին ծանոթացրեցին պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Իսկ իրենց խոսքը եզրափակեցին կատարելով «Ախ՛ գարուն է երգը»: Այնուհետև միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու երեխաների նկարները, որոնցում նրանք պատկերել էին բնության գեղեցկությունը, փոփոխականությունը, իրենց սիրելի կենդանիներին և իրենց նկարներով փորձել էին արտահայտել բնութունը պահպանելու անհրաժեշտությունը: Ցուցահանդեսը հաջողված էր, և կարծում եմ, որ այն լավ առիթ էր երեխաների համար հասկանալու բնության կարևորությունը և այդ գաղափարը փոխանցելու նաև ուրիշներին: Միջոցառման ավարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը ստացավ Շնորհակալագիր Բնության թանգարանի կողմից բնապահպանական գիտելիքի օրվա առթիվ ցուցահանդես-միջոցառում կազմակերպելու համար:

Յազան Ալաբդալլայի ամփոփումը

https://yazanalabdallamskh.wordpress.com/2021/04/07/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6-2/