Փայտե շրխկաններով Փայտարվեստի թանգարանում. Ճամփորդություն դեպի Հայաստանի փայտարվեստի թանգարան

Ճամփորդության վայրը՝ Հայաստանի փայտարվեստի թանագարան

Ճամփորդության մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ճամփորդությամն օրը՝ մարտի 10

Ժամանակահատված՝ ժամը 13.30-15.00

Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան

Ընթացքը՝ 4-5-րդ դասարանցիների հետ միասին այցելելու ենք Փայտարվեստի թանգարան, որտեղ երեխաները հնարավորություն են ունենալու տեսնել հայ փայտարվեստի եզակի նմուշներ՝ կենցաղային առարկաներ, փայտից քանդակներ, փորագրանկարներ: Նախագծի համաձայն երեխաները պատրաստելու են թռչունների համար նախատեսված փայտե տնակներ ու այս ճամփորդությունը նրանց համար օգտակար և ուսուցողական կլինի: Ինչպես նաև նախատեսվում է Փայտարվեստի թանգարանում փայտե շրխկանների նվագակցությամբ կատարել մի քանի ազգային երգեր Երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ: Սպասվում է ուրախ և հետաքրքիր օր:

Նպատակը՝

. Ծանոթություն հայ փայտարվեստի գլուխգործոցներին

. Գեղեցկի ընկալման զարգացում

. Նոր գիտելիքներ և տպավորություններ ստանալու հնարավորություն

. Ծանոթություն փայտի հետ աշխատելու գործիքներին և տեխնիկային

. Աշխարհայացքի ընդլայնում

Անհրաժեշտ նյութեր՝ փոխադրամիջոց, անհատական շշով ջուր և լավ տրամադրություն:

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Ճամփորդությունից հետո երեխաները պատրաստելու են փայտից տնակներ և դրանցով ձևավորելու են դպրոցի բակը:

Նախագիծ. Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում

Ապրիլի 6-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի աշակերտները Հայաստանի բնության պետական թանգարանում կներկայացնեն միջոցառում-ցուցահանդես նվիրված Բնապահպանական գիտելիքի օրվան:

Օրը՝ ապրիլի 6

Ժամը՝ 14.00-15.00

Նախագծի մասնակիցներ՝ 3-5-րդ դասարանցիներ

Նախագծի պատասխանատու՝ Թագուհի Ստեփանյան

Միջոցառման ընթացքում երեխաները

. Կպատմեն Երկիր մոլորակի վրա բնակվող բազմազան բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին

. Կթվարկեն բնությունը պահպանելու կանոնները

. Կպատմեն Կարմիր գրքի մասին

. Կծանոթացնեն պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Այնուհետև միջոցառման մասնակիցները և հյուրերեը հնարավորություն կունենան տեսնելու երեխաների նկարած նկարները «Բնությունը և ես» խորագրով, որտեղ երեխաները պատկերել են բնությունը իրենց աչքերով, փորձել են իրենց նկարներով արտահայտել բնության պահպանության գաղափարը, մարդ և բնություն կապի գաղափարը, ինչպես նաև իրենց աշխատանքներով փորձել են սերմանել հոգատարություն ու խնամք կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ:

Բնությունը մեր կարիքն ունի, մենք պետք է հոգ տանենք և չվնասենք այն:

Մասնակիցները և նրանց դերերը

Բնապահպանական գիտելիքի օրը բնության թանգարանում. Դերեր

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы