Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան (ամփոփում)

Մարտի 10-ին Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականայանի հետ միասին այցելեցին Փայտարվեստի թանգարան: Այնտեղ երեխաները տեսան փայտից պատրաստված բազմապիսի իրեր՝ գդալներ, զարդատուփեր, գինու ամաններ, գաթանախշիչներ, երաժշտական գործիքներ, օրորոցներ, ինչպես նաև փայտից պատրաստված քանդակներ: Երեխաները թանգարանում մասնակցեցին ինտերակտիվ խաղերի և փորձեցին գուշակել հանելուկներ: Իսկ վերջում փայտե շրխկանների նվագակցությմաբ կատարեցին ազգային երգեր ու պարեր Մարիամ Մնացականայանի ղեկավարությամբ: Բոլորը բովանդակալից և հետաքրքիր օր ունեցան:

Читать «Ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան (ամփոփում)» далее