Համագործակցային նախագիծ երկարացված օրվա կազմակերպիչ Սուսաննա Հայրապետյանի հետ

«Շունն ու կատուն» ներկայացման համար պատրաստում ենք տիկնիկներ մատիկներով խաղացնելու համար

Читать «Համագործակցային նախագիծ երկարացված օրվա կազմակերպիչ Սուսաննա Հայրապետյանի հետ» далее

Ճամփորդություն դեպի Բնության թանգարան (ամփոփում)

Այսօր՝ փետրվարի 10-ին, Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Շուշան Ալեքսանյանի հետ միասին գնացել էին Հայաստանի պետական բնության թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան հայաստանում առկա հողի, քարերի և բույսերի տեսակներին: Տեսան նաև այն բույսերն ու ծաղիկները, որոնցից պատրաստվում է մյուռոնը: Ծանոթացան Հայաստանում առկա, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներին, միջատների, ձկների և օձերի տեսակներին: Ծանոթացան թունավոր և ոչ թունավոր օձերի առանձնահատկություններին: Տեսան բազմազան կենդանիներ և սովորեցին, թե ինչպես կարելիէ որոշել բեզոարյան այծերի տարիքը: Նրանց համար հատկապես տպավորիչ էին բազմագույն ու բազմանխշ թիթեռները:Ճամփորդությունը հետաքրքիր էր և ճանաչողական: Երեխաները նորոնոր տպավարություններ ու գիտելիքներ ստացած վերադարձան դպրոց:

  1. Մարի Ավագյանի ամփոփումը

https://mariavagyan.wordpress.com/2021/02/10/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/

2. Գագիկ Հարութունյանի ամփոփումը

https://harutyunyangagik.wordpress.com/2021/02/10/%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6/

3. Արես Հակոբյանի ամփոփումը

https://areshakobyan.wordpress.com/2021/02/10/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6/

Читать «Ճամփորդություն դեպի Բնության թանգարան (ամփոփում)» далее

Փետրվարի 1-5-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

1-3-րդ դասարաններ Ընտրությամբ գործունեություն

Պատրաստում ենք դիմակներ դդմիկի կերպարով

Читать «Փետրվարի 1-5-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում» далее

Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն(ամփոփում)

Փետրվարի 6-ին Հարավային դպրոցի Թատրոնի և Դիզայնի ընտրությամբ խմբերի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ գնացել էին Խամաճիկներ պետական թատրոն դիտելու «Կարմիր գլխարկը» բեմադրությունը: Ներկայացումը շատ հետաքրքիր էր և զվարճալի: Երեխաներին հատկապես դուր եկավ նապաստակի կերպարը, ով ամեն գնով փորձում էր փրկել Կարմիր գլխարկին: Ներկայացման ավարտից հետո երեխաները դիտեցին թատրոնի ցուցասրահում ցուցադրված տիկնիկները և հնարավորություն ունեցան լուսանկարվելու Կարմիր գլխարկի հետ: Այնուհետև ուղևորվեցին պիցցա ուտելու: Այսպիսով, նրանք ուրախ և համեղ օր ունեցան:

  1. Մարի Ավագյանի ամփոփումը
  2. https://mariavagyan.wordpress.com/2021/02/10/%d5%ad%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b3%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/
  3. Արամ Բադալյանի ամփոփումը
  4. https://badalyanaram.home.blog/2021/02/09/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b3%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ba%d5%a5%d5%bf/

Ճամփորդություն դեպի Բնության պետական թանգարան Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Բնագիտություն

Ճամփորդության վայրը՝ Հայաստանի բնության պետական թանգարան

Ճամփորդության օրը՝ փետրվարի 10, ժ. 12.00-14.30

Читать «Ճամփորդություն դեպի Բնության պետական թանգարան Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Բնագիտություն» далее

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության մասնակիցներ՝ Թատրոնի և Դիզայնի Ընտրությամբ խմբեր

Ճամփորդության պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Էլիզաբեթ Ադիկյան

Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության օրը՝ փետրվարի 6, ժ. 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժ. 15.15ր. , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը, որը սկսվում է 15.30-ին: Այնուհետև քայլում ենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և ուղևորվում պիցցա ուտելու:

Նպատակը՝

. Ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ

. Աշխարհայացքի ընդլայնում

. Երևակայության զարգացում

. Գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы