Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության մասնակիցներ՝ Թատրոնի և Դիզայնի Ընտրությամբ խմբեր

Ճամփորդության պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Էլիզաբեթ Ադիկյան

Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության օրը՝ փետրվարի 6, ժ. 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժ. 15.15ր. , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը, որը սկսվում է 15.30-ին: Այնուհետև քայլում ենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և ուղևորվում պիցցա ուտելու:

Նպատակը՝

. Ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ

. Աշխարհայացքի ընդլայնում

. Երևակայության զարգացում

. Գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):