Մուտքի ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Օր առաջին
Օգոստոսի 11
. Այցելեցինք Հյուսիսային դպրոց, կատարեցինք շրջայց դպրոցում, ծանոթացանք դպրոցի առանձնահատկություններին ու առօրյային
. Եղանք Մայր դպրոցում, կատարեցինք շրջայց, պատրաստվեցինք Խաղողօրհնեքի ծեսին՝ սովորելով «Բաղը քաղինք» և «Քաղենք խաղողը» երգերը, «Թաշկինակներով պար», «Թամզարա», և «Բուլուլ» պարերը:
. Եղանք, բրուտագործության բացօթյա արվեստանոցում, պատրաստեցինք կավե մեդալիոններ
. Ճամբարային օրվա ավարտին մասնակցեցինք սեղանի թենիսի պարապմունքներին:





