Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Մուտքի ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Օր չորրորդ

Օգոստոսի 14

. Մայր դպրոցում մասնակցեցինք «Հակաբացիլ ուսումնական միջավայր» թեմատիկայով քննարկման և պ. Բլեյանի հետ միասին շրջեցինք դպրոցի տարածքում, ծանոթացանք դպրոցում տեղի ունեցող բարեկարգումներին:

. Եղանք Արևմտյան դպրոցում, կատարեցինք շրջայց Ագարակում:

. Կրթահամալիրի ծածկված լողավազանում մասնակցեցինք լողի պարապմունքներին:

. Այցելեցինք Հարավային դպրոց, կատարեցինք կամավորական աշխատանք:

Մուտքի ճամբար Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում

Օր երրորդ

Օգոստոսի 13

. Կրթահամալիրի Մայր դպրոցում մասնակցեցինք հեծանվավարության պարապմունքներին:

. Կատարեցինք շրջայց Արևելյան դպրոցում, աշխատեցինք ջերմոցում, ծանոթացանք ջերմոցային բույսերի տեսակներին և առանձնահատկություններին:

. Եղանք Գինու դպրոցում, ծանոթացանք գինու պատրաստման տեխնոլոգիային, իսկ վերջում համտեսեցինք ուսանողների պատրաստած անմահական գինին:

. Լեզվագործունեության դասին կարդացինք և քննարկեցինք Ղ. Աղայանի հոդվածներից, խոսեցինք հեքիաթների կարևորությունից, դրանց դաստիարակչական նշանակությունից: Դասի վերջում ստացանք առաջադրանքներ: