Փետրվարի 23-ին Հարավային դպրոցի հյուրերն էին Քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները իրենց ուսուցիչ Մերի Խանջյանի հետ միասին: Նրանք իրենց վարպետաց դասի ընթացքում Դիզայնի Ընտրությամբ խմբի սովորողներին ծանոթացրեցին կարի մեքենայի պատմությանը, տեխնիկային և օգնեցին ձևել և կարել խոհանոցային թաթման, որը հետո նվիրեցինք Հարավային դպրոցի խոհանոցին:
Ճամփորդություն դեպի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան (ամփոփում)
Փետրվարի 23-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականյանի հետ միասին այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան հայ մեծ կոմպոզիտորի մանկությանը, պատանեկությանը և ստեղծագործական ուղուն: Լսեցին հատվածներ նրա ստեղծագործություններից, տեսան Արամ Խաչատրյանի թավջութակը, բեմական զգեստները, դաշնամուրը և անձնական այլ իրեր: Երեխաները եղան նաև համերգասրահում, որտեղ Մարիամ Մնացականյանի նվագակցությամբ կատարեցին Հաբրբան և Նանայ նայ երգերը: Էքսկուրսիայի վերջում երեխաները տեսան նաև Արամ Խաչատրյանի տունը, նրա անձնական իրերեը՝ վառարանը, գրքերը, նկարները: Այսպիսով, մեր ճամփորդությունը անցավ շատ բովանդակալից և երեխաներին նոր գիտելիքներ ու տպավորություններ պարգևեց:
Արտաշես Հակոբյանի ամփոփումը
Անգելինա Եգանյանի ամփոփումը
https://angelinaeganyan.wordpress.com/2021/02/24/553/
Յազան Ալաբդալլայի ամփոփումը
Ուսումնական գարուն. Պատրաստում և զարդարում ենք զատկական ծառեր
Ժամանակահատված՝ մարտի 15-26
Читать «Ուսումնական գարուն. Պատրաստում և զարդարում ենք զատկական ծառեր» далее
Մարտի 29-ից ապրիլի 2-ի նախագծեր
4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Մարտ ամսվա նախագծերը
Մարտի 1-5-ի նախագծեր
Մարտի 8-12-ի նախագծեր
Մարտի 15-26-ի նախագծեր
Մարտի 29-ից ապրիլի 2-ի նախագծեր
Նախագիծ. Ծանոթանում ենք նկարիչների և արվեստի գործիչների հետ
Մարտի 15-26-ի նախագծեր
4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Նախագիծ. Հարավային դպրոցի ցուցասրահի ձևավորում
. Նախատեսվում է պատրաստել փայտից տնակներ, գունազարդել դրանք և կախել պատերից, որոնց մեջ ցուցադրվելու են երեխաների պատրաստած տեխնոլոգիական աշխատանքները և նկարները: Այսպիսով, ապահովելով աշխատանքների համար գեղեցիկ և ներկայանալի միջավայր:
Անհրաժեշտ նյութեր՝ փայտե տախտակներ, սղոց, մեխեր, ուրագ, ներկեր, վրձիններ:
Մարտի 8-12-ի նախագծեր
4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Մարտի 8-12-ի նախագծեր
1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ Ապլիկացիաներ. Գարուն, ընտանիք, թռչուններ թեմատիկայով
Մարտի 1-5-ի նախագծեր
4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա



















