Մարտի 1-5-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Կավագործություն. գարնանային տոների կապակցությամբ կուլոնների պատրաստում

Читать «Մարտի 1-5-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում» далее

Փայտե շրխկաններով Փայտարվեստի թանգարանում. Ճամփորդություն դեպի Հայաստանի փայտարվեստի թանգարան

Ճամփորդության վայրը՝ Հայաստանի փայտարվեստի թանագարան

Ճամփորդության մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Ճամփորդությամն օրը՝ մարտի 10

Ժամանակահատված՝ ժամը 13.30-15.00

Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան

Ընթացքը՝ 4-5-րդ դասարանցիների հետ միասին այցելելու ենք Փայտարվեստի թանգարան, որտեղ երեխաները հնարավորություն են ունենալու տեսնել հայ փայտարվեստի եզակի նմուշներ՝ կենցաղային առարկաներ, փայտից քանդակներ, փորագրանկարներ: Նախագծի համաձայն երեխաները պատրաստելու են թռչունների համար նախատեսված փայտե տնակներ ու այս ճամփորդությունը նրանց համար օգտակար և ուսուցողական կլինի: Ինչպես նաև նախատեսվում է Փայտարվեստի թանգարանում փայտե շրխկանների նվագակցությամբ կատարել մի քանի ազգային երգեր Երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ: Սպասվում է ուրախ և հետաքրքիր օր:

Նպատակը՝

. Ծանոթություն հայ փայտարվեստի գլուխգործոցներին

. Գեղեցկի ընկալման զարգացում

. Նոր գիտելիքներ և տպավորություններ ստանալու հնարավորություն

. Ծանոթություն փայտի հետ աշխատելու գործիքներին և տեխնիկային

. Աշխարհայացքի ընդլայնում

Անհրաժեշտ նյութեր՝ փոխադրամիջոց, անհատական շշով ջուր և լավ տրամադրություն:

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Ճամփորդությունից հետո երեխաները պատրաստելու են փայտից տնակներ և դրանցով ձևավորելու են դպրոցի բակը:

Նախագիծ. Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում

Ապրիլի 6-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի աշակերտները Հայաստանի բնության պետական թանգարանում կներկայացնեն միջոցառում-ցուցահանդես նվիրված Բնապահպանական գիտելիքի օրվան:

Օրը՝ ապրիլի 6

Ժամը՝ 14.00-15.00

Նախագծի մասնակիցներ՝ 3-5-րդ դասարանցիներ

Նախագծի պատասխանատու՝ Թագուհի Ստեփանյան

Միջոցառման ընթացքում երեխաները

. Կպատմեն Երկիր մոլորակի վրա բնակվող բազմազան բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին

. Կթվարկեն բնությունը պահպանելու կանոնները

. Կպատմեն Կարմիր գրքի մասին

. Կծանոթացնեն պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում:

Այնուհետև միջոցառման մասնակիցները և հյուրերեը հնարավորություն կունենան տեսնելու երեխաների նկարած նկարները «Բնությունը և ես» խորագրով, որտեղ երեխաները պատկերել են բնությունը իրենց աչքերով, փորձել են իրենց նկարներով արտահայտել բնության պահպանության գաղափարը, մարդ և բնություն կապի գաղափարը, ինչպես նաև իրենց աշխատանքներով փորձել են սերմանել հոգատարություն ու խնամք կենդանական և բուսական աշխարհի նկատմամբ:

Բնությունը մեր կարիքն ունի, մենք պետք է հոգ տանենք և չվնասենք այն:

Մասնակիցները և նրանց դերերը

Բնապահպանական գիտելիքի օրը բնության թանգարանում. Դերեր

Փետրվարյան նախագծերի ամփոփում

Փետրվարի 1-5-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

https://taguhistepanyan.home.blog/2021/02/07/%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-1-5-%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8/

Փետրվարի 8-19-ի աշխատանքային շաբաթների ամփոփում

https://taguhistepanyan.home.blog/2021/02/19/%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-8-19-%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83/

Փետրվարի 22-26-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

https://taguhistepanyan.home.blog/2021/02/24/%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-22-26-%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83/

Փետրվարի 22-26-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

Կարում ենք խոհանոցային թաթման. Համագործակցային նախագիծ Հարավային դպրոցի Ընտրությմաբ գործունեության սովորողների և քոլեջի 3-րդ կուրսի ուսանողների հետ Մերի Խանջյանի ղեկավարությամբ

Читать «Փետրվարի 22-26-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում» далее

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы