Ապրիլի 2
Հոգատարություն նախագծի շրջանակներում ապրիլի 2-ին Հարավային դպրոց-պարտեզում կայացավ ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում ցուցադրվեցին և վաճառվեցին երեխաների պատրաստած տեխնոլոգիական աշխատանքները և նկարները: Ուրախալի էր այն փաստը, որ շատ երեխաներ հետաքրքրված էին ոչ միայն իրենց, այլև իրենց ընկերների պատրաստած աշխատանքներով և ջանում էին ձեռք բերել դրանք իրենց մայրիկներին կամ փոքր քույր-եղբայրներին նվիրելու համար: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին կավից պատրաստված կուլոններ, տիկնիկներ, զատկական դեկորներ, նկարներ, ինչպես նաև քոլեջի ուսանողների պարտաստած գինիները՝ նկարազարդված երեխաների ձեռքերով: Վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Ասկերանի Համբարձումյանների ընտանիքին՝ իրենց նոր տան կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:





































