Ապրիլի 21
Բակային աշխատանքներ 5.1 դասարանի հետ
Ապրիլի 5-16-ի աշխատանքային շաբաթների ամփոփում
4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ Ծաղկողների հետքերով. Մանրանկարչություն
Читать «Ապրիլի 5-16-ի աշխատանքային շաբաթների ամփոփում» далее
Ծաղկողների հետքերով
Ծաղկողների հետքերով. ճամփորդություն դեպի Մատենադարան (ամփոփում)
Ապրիլի 14-ին Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների Դիզայնի ընտրությամբ խմբի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականյանի հետ միասին գնացել էին Մատենադարան: Այնտեղ երեխաները տեսան հայկական հնագույն ձեռագրեր, մանրանկարներ, ծանոթացան այն բույսերի և կենդանիների տեսակներին, որոնցից հնում ստանում էին ներկանյութ, տեսան ամենամեծ և ամենափոքր հնագույն ձեռագիր գրքերը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ և տպավորություններ: Ճամփորդության ավարտին երեխաները Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ կատարեցին հոգևոր երգեր Մատենադարանի սյունազարդ բակում:
Читать «Ծաղկողների հետքերով. ճամփորդություն դեպի Մատենադարան (ամփոփում)» далее
Ցուցահանդես. Ձոն բնությանը
Հարավային դպրոցի ցուցասրահը համալրվել է նոր նկարներով: Այցելուներին սպասում են բնապահպանական գիտելիքի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Բնության թանգարանում ցուցադրված 3-5-րդ դասարանցիների նկարները:
Ցուցահանդես. Երաժշտության գույները. Ձոն Արամ Խաչատրյանին
Ներկայացնում են 4-5-րդ դասարանների սովորողները
Читать «Ցուցահանդես. Երաժշտության գույները. Ձոն Արամ Խաչատրյանին» далее
Ծաղկողների հետքերով. Ճամփորդություն դեպի Մատենադարան
Օրը՝ ապրիլի 14
ժամանակահատված՝ ժ. 12.00-13.30
Վայրը՝ Մատենադարան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի Դիզայնի 4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեության խումբ
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան
Ընթացքը՝ Մատենադարանում ծանոթանում ենք հայկական հնագույն ձեռագրային արվեստին, ծաղկողների ոճին, տեխնիկային, օգտագործած նյութերին, ներկերի տեսակներին, այնուհետև դիտում ենք Մատենադարանի բակում տեղադրված քանդակներն ու խաչքարերը, և այդ մթնոլորտում երեխաները երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ կատարում են շարականներ:
Նպատակը՝
. Ծանոթություն հայկական միջնադարյան ձեռագրային արվեստին
. Հնագույն ձեռագրերի և մանրանկարների ուսումնասիրում
. Գեղարվեստական ընկալման և ճաշակի զարգացում
. Նոր գիտելիքներ և տպավորություններ ստանալու հնրավորություն
Անհրաժեշտ նյութեր՝ դիմակ, անձնական շշով ջուր և արևային տրամադրություն:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: Ճամփորդությունը կրում է ճանաչողական և ուսումնական բնույթ, և ճամփորդությունից հետո երեխաները, հետևելով ծաղկողներին, պետք է իրենք պատկերեն մանրանկարներ: Ստեղծված աշխատանքներով նախատեսվում է կազմակերպել ցուցադրություն:
Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում (ամփոփում)
Ապրիլի 6-ին Հարավային դպրոցի 3-5-րդ դասարանցիները Բնության թանգարանում ներկայացրեցին ցուցահանդես-միջոցառում նվիրված բնապահպանական գիտելիքի օրվան: Երեխաները պատմեցին Երկիր մոլորակի վրա բնակվող բազմաթիվ բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին, թվարկեցին բնությունը պահպանելու կանոնները, պատմեցին Կարմիր գրքի մասին, միջոցառման մասնակիցներին և հյուրերին ծանոթացրեցին պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Իսկ իրենց խոսքը եզրափակեցին կատարելով «Ախ՛ գարուն է երգը»: Այնուհետև միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու երեխաների նկարները, որոնցում նրանք պատկերել էին բնության գեղեցկությունը, փոփոխականությունը, իրենց սիրելի կենդանիներին և իրենց նկարներով փորձել էին արտահայտել բնութունը պահպանելու անհրաժեշտությունը: Ցուցահանդեսը հաջողված էր, և կարծում եմ, որ այն լավ առիթ էր երեխաների համար հասկանալու բնության կարևորությունը և այդ գաղափարը փոխանցելու նաև ուրիշներին: Միջոցառման ավարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը ստացավ Շնորհակալագիր Բնության թանգարանի կողմից բնապահպանական գիտելիքի օրվա առթիվ ցուցահանդես-միջոցառում կազմակերպելու համար:
Յազան Ալաբդալլայի ամփոփումը





























