1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Այլընտրանքային նկարչություն. նկարում ենք մատիկներով»
4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»
4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ «Խոսող ձկնիկներ»
1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Այլընտրանքային նկարչություն. նկարում ենք մատիկներով»






4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»



4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ «Խոսող ձկնիկներ»




Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Օրը՝ Դեկտեմբերի 3
Նպատակը՝
. Ծանոթանալ Ս. Փարաջանովի արվեստին և կենցաղին
. Ուսումնասիրել նրա կողմից ստեղծված կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները
. Պատկերացում կազմել նրա կողմից ստեղծված և ուրույն մտածելակերպով օժտված ֆիլմերի մասին
. Ճանաչել Ս. Փարաջանովին որպես մարդ, նկարիչ և ռեժիսոր
. Փարաջանովյան արվեստի տպավորություններով ստեղծել սեփական կոլաժները
Նախագծի ամփոփումը՝ լուսանկարների և կոլաժների տեսքով:
Նախատեսվում է նախագծի ավարտին կազմակերպել ցուցահանդես «Ձոն Փարաջանովին» վերնագրով:





4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Նկարում ենք մեր սիրելի հեքիաթները»
Յուրաքանչյուր երեխա ընտրում է իր սիրելի հեքիաթը և նկարազարդում այն:
Նպատակը՝ զարգացնել երևակայությունը, տեսողական պատկերացումը, իր սիրելի գրական հերոսներին կերպարներով տեսնելու և պատկերելու ունակությունը:
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Անհրաժեշտ նյութեր՝ A3 ֆորմատի թուղթ (վատման), մատիտներ (գունավոր և հասարակ):
Ամփոփումը՝ լուսանակրների տեսքով, ավարտված աշխատանքների ցուցադրում:



1-3-րդ դասարանների Նկարչություն, Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Այլընտրանքային նկարչություն. Նկարում ենք մատիկներով»
Նպատակը՝ զարգացնել երևակայությունը, այլընտրանքային մտածելակերպը
Նախագծի մասնակիցներ՝ 1-2-րդ դասարանցիներ
Անհրաժեշտ նյութեր՝ նկարչական ալբոմ, A4 ֆորմատի թղթեր, մատիտներ (գունավոր և հասարակ), ֆլոմաստեր, պլաստմասե ափսե (մեկանգամյա օգտագործման):
Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով



4-5-րդ դասարանների Տեխնոլոգիայի ծրագիր
Թեմա՝ «Խոսող ձկնիկներ»
Գունավոր թղթերի վրա նկարում ենք ձկնիկներ, մկրատի օգնությամբ մեջտեղից կիսում և սոսնձի օգնությամբ փակցնում լվացքի ամրակի վրա:
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Նպատակը՝ զարգացնել երևակայությունը և տեխնոլոգիական հմտությունները
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, չոր սոսինձ, էմուլսիա, 2 հատ լվացքի ամրակ (շպիլկա), մատիտներ, ֆլոմաստերներ և մկրատ:
Ամփոփումը՝ լուսանկկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:


Սեպտեմբերի 19-ին հավաքվեցինք Հարավային դպրոցի մոտ և ուղևորվեցինք դեպի Խոր վիրապ: Եղանք Խոր վիրապի վանքում, հիացանք այնտեղից բացվող գեղեցիկ բնապատկերով, ծանոթացանք Խոր վիրապի պատմությանը և մեր իսկ աչքերով տեսանք այն հորը, որի մեջ 14 տարի շարունակ ապրել էր Գրիգոր Լուսավորիչը: Այնուհետև նախաճաշեցինք և սկսեցինք մեր աշնանային էտյուդները Խոր վիրապի չքնաղագեղ բնության գրկում: Երեխաներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեց իր տպավորություններն ու զգացմունքները պատմական տարածքի շնչով ոգևորված: Էտյուդները ավարտին հասցնելուց հետո ուղևորվեցինք դեպի Տափի ամրոց: Ճանապարհը դժվարին էր և խորդուբորդ, բայց երեխաների հետաքրքրությունը մեծ էր , իսկ սպասելիքները՝ շատ: Տափի ամրոցը ուսումնասիրման լավ վայր հանդիսացավ երեխաների համար: Նրանք սկսեցին զննել ամեն մի թուփը, քարը և խոռոչը: Ամեն ինչ գեղեցիկ էր և գաղտնիքներով լի: Ամեն մի քար, թուփ այստեղ իր պատմությունն ուներ: Ընդհանուր առմամբ ճամփորդությունը հաջողված էր և արկածներով լի:
















Սեպտեմբերի 13-15
«Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես»
Մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի աշակերտներ
Սեպտեմբերի 13-ին ուղևորվեցինք Արատես: Առաջին կանգառը չքնաղ և յուրօրինակ խաչքարերով շրջապատված Հայրեվանքն էր: Այնուհետև այցելեցինք Օրբելյանների քարավանատուն՝ Սելիմի լեռնանցքի հարավային լանջին, որը ժամանակին Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղեցույցներից է եղել, ուր իջևանել են քարավաններին ուղեկցող մարդիկ և պատսպարել կենդանիներին:








Սեպտեմբերի 14















Սեպտեմբերի 15







Սեբաստացիներ և Վարդաբլուլցի Գրիգոր Մանուկյան











Արտեսում…








Սեպտեմբերի 15












Սեպտեմբերի 19
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Նպատակը՝
. Ծանոթություն Խոր վիրապի պատմությանը
. Էտյուդների միջոցով զարգացնել բնության յուրօրինակությունն ու գեղեցկությունը ըմբռնելու կարողությունը
. Զարգացնել օրվա պահին բնորոշ գույները տեսնելու կարողությունը
Անհրաժեշտ նյութեր՝ A3 կամ A4 չափսի թղթեր (վատնաններ), ջրաներկ կամ գուաշ, վրձիններ, մատիտներ (գունավոր և հասարակ), յուղամատիտներ և լավ տրամադրություն:
Ամփոփումը՝ ֆոտոների և վիդեոների տեսքով:


1-3-րդ դասարանների Նկարչություն, Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ «Երևակայական կենդանի»
Նախագծի մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ
. Նկարում ենք երևակայական կենդանի
. Մտածում ենք նրա համար անուն
. Որտե՞ղ է նրա տունը, ինչպիսի՞նն է այն
. Ի՞նչ է ամենաշատը սիրում ուտել մեր կենդանին
. Ովքե՞ր են նրա ընկերները և ինչի՞ց է ամենաշատը վախենում նա
Ընտրությամբ գործունեության ժամանակ գունավոր թղթերից կամ ստվարաթղթից մեր «Երևակայական կենդանու» համար պատրաստում ենք հարմարավետ և գեղեցիկ տնակ:
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, ստվարաթուղթ, մատիտներ, գուաշ, վրձիններ:
Նախագծի արդյունքում ստեղծված աշխատանքների ցուցադրում, ներկայացում, ամփոփումը՝ տեսանյութի և լուսանկարների տեսքով:

