4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ Պատրաստում ենք դիմակներ
1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ Պատրաստում ենք տիկնիկներ պլաստիկ շշերից
Նպատակը՝
. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում
. Առաջին հայացքից անպետք թվացող իրերին նոր կյանք հաղորդելու կարողության զարգացում
. Կերպարներ պատրաստելու կարողության զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր, կարտոն, սոսինձ, մկրատ, գուաշ, վրձիններ, ֆլոմաստեր, թուղթ, բարակ փայտիկներ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով:

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ «Հազարան հավք» հեքիաթի նկարազարդում, քանդակների և կախազարդերի պատրաստում
Հեքիաթը կարող եք կարդալ ստորև
Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Գագարին համայնքի մանկապարտեզ
Օրը՝ Մայիսի 13
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան, Սեդա Խաչատրյան, Սիրանուշ Իսկանդարյան, Մարիամ Մնացականյան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Ընթացքը՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները տեխնոլոգի օգնությամբ պատրաստում են ազգային զարդանախշերով ճակտոցներ Գագարին համայնքի մանկապարտեզի սաների համար, որոնցով հետո երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պարի միջոցառմանը Մարիամ Մնացականայանի ղեկավարությամբ՝ կատարելով ազգային երգեր և պարեր: Բեմադրության ընթացքում երեխաները խաղացնելու են իրենց պատրաստած Նուրի տիկնիկը և երգելու են Նուրիի համար երգեր:
Նպատակը՝
. Սովորող-սովորեցնող ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների փոխանցում
. Սեփական հմտություններն ու փորձը փոխանցելու կարողության զարգացում
. Թիմային աշխատանքի կարողության զարգացում
. Գագարին գյուղի դպրոցի երեխաների աշխարհայացքի և ստեղծագործական կարողությունների զարգացում
. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր ֆետրեր, գունավոր թելեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքներով երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պար միջոցառմանը՝ կրելով դրանք իրենց ճակատներին:



Բացօթյա նկարչական իմպրովիզներ Հարավային դպրոցի բակի պատերին. Դիզայնի և Թատրոնի ընտրությամբ գործունեության խմբերի համատեղ աշխատանք




Բացօթյա տեխնոլոգիական իմպրովիզներ 4.1 դասարանի հետ



Հարավային դպրոցի Դիզայնի ընտրությամբ գործունեության սովորողները գեղարվեստորեն թարմացնում և գեղեցկացնում են Հարավային դպրոցից դեպի Մայր դպրոց տանող ճանապարհին աստիճանների բռնակները, անշուք պատերը:







Հարավային դպրոցի ֆուտբոլի դաշտի դարպասների գեղարվեստական թարմացում




Ապրիլի 22



