Հոկտեմբերի 15-30-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ 1. Պատրաստում ենք շրջանակ աշնանային տերևներով

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 19-23

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

. Բնության մատերիալները որպես ստեղծագործական նյութ ընկալելու և օգտագործելու կարողություն

. Գեղեցիկի զգացողության և ճաշակի զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ գույնզգույն տերևներ, գունավոր թուղթ, հաստ թուղթ կամ կարտոն, սոսինձ (էմուլսիա) , մկրատ, բնությունից վերցրած այլ դեկորներ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքներով ինտերիերի ձևավորում:

Թեմա՝ 2.Պատրաստում ենք մոմակալ

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 26-30

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Հասարակ նյութերը որպես ստեղծագործական նյութ ընկալելու և կիրառելու հմտության զարգացում

. Տարբեր նյութեր համադրելու կարողության զարգացում

. Էսթետիկական զգացողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ ապակյա բանկա (փոքր) , չոր ճյուղեր, սիլիկոնային սոսինձ, գունավոր թել, մանր քարեր, մոմ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, պատրաստված աշխատանքներով ինտերիերի ձևավորում:

Հոկտեմբերի 15-30-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝

  1. Աշնանային կոմպոզիցիա գույնզգույն տերևներով

Հավաքում ենք գույնզգույն տերևներ և սոսնձի օգնությամբ փակցնելով թղթի վրա ստանում ենք մեր սիրելի կենդանիների պատկերները

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 19-23

Նպատակը՝

. Երևակայության զարգացում

. Մարդ-բնություն կապի ամրապնդում

. Բնության տարրերը որպես մատերիալ օգտագործելու ունակության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ գույնզգույն տերևներ, թուղթ, սոսինձ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով:

2.Պատրաստում ենք կենդանիներ կոճակներով

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 26-30

Նպատակը՝

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

. Հասարակ առարկաները որպես ստեղծագործական նյութ տեսնելու և կիրառելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, կոճակներ, սոսինձ (էմուլսիա):

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով:

Հոկտեմբերի 12-16-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Նկարում ենք Տիեզերք ջրաներկով

Նպատակը՝

. Ճանաչողական նպատակ. ծանոթություն առեղծվածային Տիեզերքի հետ

. Երևակայության զարգացում

. Ծանոթություն ջրաներկի թաց տեխնիկային և այն կիրառելու հմտության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ (ցանկալի է հաստ), ջրաներկ, վրձիններ, մատիտներ, մկրատ, գունավոր թղթեր:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:

Հոկտեմբերի 12-16-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Նկարում ենք դիմանկարներ

Նպատակը՝

. Դեմքի համաչափությունների ուսումնասիրում

. Մարդու դիմագծերի և դիմախաղերի ուսումնասիրում

. Տեսածը ըմբռնելու և վերարտադրելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, ջրաներկ, գուաշ, վրձիններ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:

Հոկտեմբերի 12-16-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Աշնանային դեկորներ գույնզգույն տերևներից

Նպատակ՝

. Մարդ-բնություն կապի ամրապնդում

. Սովորել օգտագործել միջավայրը որպես մատերիալ և սեփական գաղափարների մարմնավորման ու ցուցադրման հարթակ

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ աշնանային, գույնզգույն տերևներ, չոր ճյուղեր, թել, մկրատ, սոսինձ, ընկույզի կեղև, կարտոն (ստվարաթուղթ), գունավոր թուղթ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով և պատրաստված աշխատանքներով դպրոցի ինտերիերի ձևավորում:

Հոկտեմբերի 5-9-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

1-3-րդ դասարանների Նկրաչություն, Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Կավագործություն. պատրաստում ենք կենդանակերպ աղամաններ

Աշխատում ենք նաև պլաստիլինով

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Կվիլինգ. ստեղծում ենք հետաքրքիր կոմպոզիցիաներ թղթե ժապավեններից

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Նկարիչների հետքերով. կատարում ենք կրկնօրինակումներ հայտնի նկարիչների գործերից

Հոկտեմբերի 5-9-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Նկարիչների հետքերով. կատարում ենք կրկնօրինակումներ հայտնի նկարիչների գործերից

Նպատակը՝

. Ծանոթություն հայտնի նկարիչների գործերին

. Աչքի ճկունության զարգացում

. Ձեռքի վարպետության զարգացում

. Ընկալածը վերարտադրելու կարողության զարգացում

. Ճաշակի կերտում և զարգացում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Անհրաժեշտ նյութեր՝ A3 կամ A4 ֆորմատի թուղթ (վատման), գուաշ, վրձիններ, մատիտներ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы