4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների աշակերտներ
Ժամանակահատված՝ նոյեմբերի 9-13
Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախաձեռնության շրջանակում մոմակալների պատրաստում, ստեղծված աշխատանքնրի ցուցադրություն և վաճառք:
Նպատակը՝
. Խմբում աշխատելու կարողության զարգացում
. Երևակայության զարգացում
. Տարբեր նյութերի հետ աշխատելու կարողության զարգացում
. Ճաշակի և գեղարվեստական մտածողության զարգացում
. Սեփական ձեռքերով պատրաստած աշխատանքների ներկայացման կուլտուրայի զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր չափսերի մոմեր, ապակյա փոքր բանկա (պիտակը հանած), չոր ճյուղեր կամ պաղպաղակի փայտիկներ, գունավոր թելեր, կոճակներ, գունավոր տերևներ, սուրճի հատիկներ, ուլունքներ, փոքր քարեր, գուաշ, սիլիկոնային սոսինձ:
Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցահանդեսի տեսքով
Վաճառքը կազմակերպվելու է նաև օնլայն տարբերակով:
Վաճառքի արդյունքում գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է հայոց բանակին:








































































































































