Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նախագիծ. «Հարավի շնորհալիները». խմբակային ցուցահանդես

Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել Հարավային դպրոցի սովորողներ՝ Մարինե Կարապետյանի (4-րդ դասարան), Շուշան Մանվելյաին (4-րդ դասարան), Մարի Ավագյանի (5-րդ դասարան), Մանե Մարգարյանի (5-րդ դասարան), Մարգարիտա Մութաֆյանի (5-րդ դասարան) և Արևիկ Հովհաննիսյանի (3-րդ դասարան) խմբակային ցուցահանդեսը, որում ներկայացվելու են երեխաների կատարած տեխնոլոգիական ու նկարչական աշխատանքները: Ցուցահանդես- միջոցառման ընթացքում երեխաները ոչ միայն կցուցադրեն իրենց նկարները, այլև օրը կդարձնեն ավելի հետաքրքիր ու բովանդակալից՝ կատարելով կոմիտասյան երգեր ու պարեր Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ:

Օրը՝ հունիսի 1, ժամը՝ 13.00

Սիրով սպասում ենք ձեզ….

Մայիսյան նախագծեր

Մայիսի 3-14-ի նախագծեր

Մայիսի 3-14-ի նախագծեր

Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում

Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում

Մայիսի 17-21-ի նախագծեր

Մայիսի 17-21-ի նախագծեր

Մայիսի 24-28-ի նախագծեր

Մայսիսի 24-28-ի նախագծեր

Նախագիծ. «Հարավի շնորհալիները». խմբակային ցուցահանդես

Նախագիծ. «Հարավի շնորհալիները». խմբակային ցուցահանդես

Մայիսի 3-14-ի 1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեության նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Պատրաստում ենք տիկնիկներ պլաստիկ շշերից

Նպատակը՝

. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում

. Առաջին հայացքից անպետք թվացող իրերին նոր կյանք հաղորդելու կարողության զարգացում

. Կերպարներ պատրաստելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր, կարտոն, սոսինձ, մկրատ, գուաշ, վրձիններ, ֆլոմաստեր, թուղթ, բարակ փայտիկներ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով:

Մայիսի 3-14-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ «Հազարան հավք» հեքիաթի նկարազարդում, քանդակների և կախազարդերի պատրաստում

Հեքիաթը կարող եք կարդալ ստորև

http://www.anunner.com/artur.shahnazaryan/%D5%80%D4%B1%D4%B6%D4%B1%D5%90%D4%B1%D5%86_%D5%80%D4%B1%D5%92%D5%94*

Читать «Մայիսի 3-14-ի նախագծեր» далее

Արտագնա պարապմունքներ «Գագարին» նախագծով. հեղինակային կրթական ծրագրի տարածում

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Գագարին համայնքի մանկապարտեզ

Օրը՝ Մայիսի 13

Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան, Սեդա Խաչատրյան, Սիրանուշ Իսկանդարյան, Մարիամ Մնացականյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ

Ընթացքը՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները տեխնոլոգի օգնությամբ պատրաստում են ազգային զարդանախշերով ճակտոցներ Գագարին համայնքի մանկապարտեզի սաների համար, որոնցով հետո երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պարի միջոցառմանը Մարիամ Մնացականայանի ղեկավարությամբ՝ կատարելով ազգային երգեր և պարեր: Բեմադրության ընթացքում երեխաները խաղացնելու են իրենց պատրաստած Նուրի տիկնիկը և երգելու են Նուրիի համար երգեր:

Նպատակը՝

. Սովորող-սովորեցնող ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների փոխանցում

. Սեփական հմտություններն ու փորձը փոխանցելու կարողության զարգացում

. Թիմային աշխատանքի կարողության զարգացում

. Գագարին գյուղի դպրոցի երեխաների աշխարհայացքի և ստեղծագործական կարողությունների զարգացում

. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր ֆետրեր, գունավոր թելեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքներով երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պար միջոցառմանը՝ կրելով դրանք իրենց ճակատներին:

Նախագիծ. Տիեզերքի նվաճման օրը Հարավային դպրոցում

Օրը՝ Ապրիլի 12

Ապրիլի 5-12-ի նախագծեր

Ընթացքը՝ 1. Համագործակցային նախագիծ. Թատրոն+ Դիզայն 1.Դիզայնի Ընտրությամբ խմբի 4-5-րդ դասարանների սովորողները պատրաստում են մոլորակների փոքրիկ մակետ-խաղալիքներ, իսկ Թատրոնի Ընտրությամբ խմբի սովորողները ղեկավար՝ Էլիզաբեթ Ադիկյանի օգնությմաբ բեմադրում են ուսումնաճանաչողական տիկնիկային ներկայացում 5 տարեկանների խմբի համար: 2. Դիզայնի Ընտրությամբ խմբի 1-3-րդ դասարանների սովորողները ստեղծում են են «Տիեզերքը մեր աչքերով» նկարներ օգտագործելով տարբեր նյութեր՝ թուղթ, պլաստիլին, թելեր, ջրաներկ, գուաշ, գունավոր թղթեր, քարեր, կոճակներ, ուլունքներ: Ստեղծված աշխատանքներով կազմակերպում ենք բացօթյա ցուցահանդես:

Նպատակը՝

. Ուսումնաճանաչողական

. Ընթացքում երեխաները կծանոթանան Արեգակնային համակարգին, մոլորակների առանձնահատկություններին

. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում

. Աշխարհայցքի ընդլայնում

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գուաշ, ջրաներկ, վրձիններ, պլաստիլին, քարեր, թելեր, սոսինձ, մկրատ, գունավոր ֆետրեր, սինտեպոն, կոճակներ, ուլունքներ, թել, ասեղ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, ստեղծված խաղալիք-կերպարներով թատերական ներկայացման բեմադրում, նկարներով՝ բացօթյա ցուցահանդեսի կազմակերպում:

Ապրիլ ամսվա նախագծերը

Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում

https://taguhistepanyan.home.blog/2021/03/01/%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%85%d6%80%d5%a8-%d5%a2/

Մարտի 29-ից ապրիլի 2-ի նախագծեր

https://taguhistepanyan.home.blog/2021/02/22/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-29-%d5%ab%d6%81-%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-2-%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/

Ապրիլի 5-16-ի նախագծեր

https://taguhistepanyan.home.blog/2021/03/21/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-5-16-%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/

Ապրիլի 19-30-ի նախագծեր

https://taguhistepanyan.home.blog/2021/03/21/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-19-30-%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ae%d5%a5%d6%80/