Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Մայրենի «Նկարների զարմանահրաշ աշխարհը» Այցելություն Մ. Սարյանի տուն-թանգարան (ամփոփում)

Նոյեմբերի 18-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների և Մայրենի դասավանդող Անուշ Ներսիսյանի հետ եղանք այցելեցին Մ. Սարյանի տուն-թանգարանում, որտեղ ծանոթացան մեծ վարպետի ստեղծագործություններին, հնարավորություն ունեցան տեսնելու նրա անձնական իրերը՝ ներկապնակը, կոշինները, լուսանկարները, նամակները: Եղան նաև Սարյանի արվեստանոցում ու նրա որդի՝ Ղ. Սարյանի աշխատասենյակում: Մեծ էր երեխաների ոգևորությունն ու հետաքրքրությունը: Կարծում եմ սա շատ լավ նախագիծ էր նրանց աշխարհայացքը ընդլայնելու, նոր տպավորություններ ստանալու և իմացական մակարդակը բարձրացնելու համար:

Սարյանով ոգեշնչված

https://hovsepyanmark.wordpress.com/2020/11/22/%d5%b4%e2%80%a4%d5%bd%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

https://haykpiliposyanmskh.wordpress.com/2020/11/18/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab%d6%80%d5%b8%d5%bd-%d5%bd%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8/

Ճամփորդություն դեպի Խոր վիրապ և Տափի ամրոց (ամփոփում)

Սեպտեմբերի 19-ին հավաքվեցինք Հարավային դպրոցի մոտ և ուղևորվեցինք դեպի Խոր վիրապ: Եղանք Խոր վիրապի վանքում, հիացանք այնտեղից բացվող գեղեցիկ բնապատկերով, ծանոթացանք Խոր վիրապի պատմությանը և մեր իսկ աչքերով տեսանք այն հորը, որի մեջ 14 տարի շարունակ ապրել էր Գրիգոր Լուսավորիչը: Այնուհետև նախաճաշեցինք և սկսեցինք մեր աշնանային էտյուդները Խոր վիրապի չքնաղագեղ բնության գրկում: Երեխաներից յուրաքանչյուրը յուրովի պատկերեց իր տպավորություններն ու զգացմունքները պատմական տարածքի շնչով ոգևորված: Էտյուդները ավարտին հասցնելուց հետո ուղևորվեցինք դեպի Տափի ամրոց: Ճանապարհը դժվարին էր և խորդուբորդ, բայց երեխաների հետաքրքրությունը մեծ էր , իսկ սպասելիքները՝ շատ: Տափի ամրոցը ուսումնասիրման լավ վայր հանդիսացավ երեխաների համար: Նրանք սկսեցին զննել ամեն մի թուփը, քարը և խոռոչը: Ամեն ինչ գեղեցիկ էր և գաղտնիքներով լի: Ամեն մի քար, թուփ այստեղ իր պատմությունն ուներ: Ընդհանուր առմամբ ճամփորդությունը հաջողված էր և արկածներով լի:

Եռօրյա ճամբարի ամփոփումը Արատեսի դպրական կենտրոնում

Սեպտեմբերի 13-15

«Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես»

Մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի աշակերտներ

Սեպտեմբերի 13-ին ուղևորվեցինք Արատես: Առաջին կանգառը չքնաղ և յուրօրինակ խաչքարերով շրջապատված Հայրեվանքն էր: Այնուհետև այցելեցինք Օրբելյանների քարավանատուն՝ Սելիմի լեռնանցքի հարավային լանջին, որը ժամանակին Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի ուղեցույցներից է եղել, ուր իջևանել են քարավաններին ուղեկցող մարդիկ և պատսպարել կենդանիներին:

Սեպտեմբերի 14

Սեպտեմբերի 15

Սեբաստացիներ և Վարդաբլուլցի Գրիգոր Մանուկյան

Արտեսում…

Սեպտեմբերի 15