Ապրիլի 14-ին Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների Դիզայնի ընտրությամբ խմբի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականյանի հետ միասին գնացել էին Մատենադարան: Այնտեղ երեխաները տեսան հայկական հնագույն ձեռագրեր, մանրանկարներ, ծանոթացան այն բույսերի և կենդանիների տեսակներին, որոնցից հնում ստանում էին ներկանյութ, տեսան ամենամեծ և ամենափոքր հնագույն ձեռագիր գրքերը, ձեռք բերեցին նոր գիտելիքներ և տպավորություններ: Ճամփորդության ավարտին երեխաները Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ կատարեցին հոգևոր երգեր Մատենադարանի սյունազարդ բակում:
Ապրիլի 6-ին Հարավային դպրոցի 3-5-րդ դասարանցիները Բնության թանգարանում ներկայացրեցին ցուցահանդես-միջոցառում նվիրված բնապահպանական գիտելիքի օրվան: Երեխաները պատմեցին Երկիր մոլորակի վրա բնակվող բազմաթիվ բույսերի, կենդանիների և նրանց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների մասին, թվարկեցին բնությունը պահպանելու կանոնները, պատմեցին Կարմիր գրքի մասին, միջոցառման մասնակիցներին և հյուրերին ծանոթացրեցին պահպանության կարիք ունեցող կենդանիների և բույսերի մի քանի տեսակների, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Իսկ իրենց խոսքը եզրափակեցին կատարելով «Ախ՛ գարուն է երգը»: Այնուհետև միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու երեխաների նկարները, որոնցում նրանք պատկերել էին բնության գեղեցկությունը, փոփոխականությունը, իրենց սիրելի կենդանիներին և իրենց նկարներով փորձել էին արտահայտել բնութունը պահպանելու անհրաժեշտությունը: Ցուցահանդեսը հաջողված էր, և կարծում եմ, որ այն լավ առիթ էր երեխաների համար հասկանալու բնության կարևորությունը և այդ գաղափարը փոխանցելու նաև ուրիշներին: Միջոցառման ավարտին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցը ստացավ Շնորհակալագիր Բնության թանգարանի կողմից բնապահպանական գիտելիքի օրվա առթիվ ցուցահանդես-միջոցառում կազմակերպելու համար:
Մարտի 10-ին Հարավային դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականայանի հետ միասին այցելեցին Փայտարվեստի թանգարան: Այնտեղ երեխաները տեսան փայտից պատրաստված բազմապիսի իրեր՝ գդալներ, զարդատուփեր, գինու ամաններ, գաթանախշիչներ, երաժշտական գործիքներ, օրորոցներ, ինչպես նաև փայտից պատրաստված քանդակներ: Երեխաները թանգարանում մասնակցեցին ինտերակտիվ խաղերի և փորձեցին գուշակել հանելուկներ: Իսկ վերջում փայտե շրխկանների նվագակցությմաբ կատարեցին ազգային երգեր ու պարեր Մարիամ Մնացականայանի ղեկավարությամբ: Բոլորը բովանդակալից և հետաքրքիր օր ունեցան:
Փետրվարի 23-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Մարիամ Մնացականյանի հետ միասին այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան հայ մեծ կոմպոզիտորի մանկությանը, պատանեկությանը և ստեղծագործական ուղուն: Լսեցին հատվածներ նրա ստեղծագործություններից, տեսան Արամ Խաչատրյանի թավջութակը, բեմական զգեստները, դաշնամուրը և անձնական այլ իրեր: Երեխաները եղան նաև համերգասրահում, որտեղ Մարիամ Մնացականյանի նվագակցությամբ կատարեցին Հաբրբան և Նանայ նայ երգերը: Էքսկուրսիայի վերջում երեխաները տեսան նաև Արամ Խաչատրյանի տունը, նրա անձնական իրերեը՝ վառարանը, գրքերը, նկարները: Այսպիսով, մեր ճամփորդությունը անցավ շատ բովանդակալից և երեխաներին նոր գիտելիքներ ու տպավորություններ պարգևեց:
Այսօր՝ փետրվարի 10-ին, Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Շուշան Ալեքսանյանի հետ միասին գնացել էին Հայաստանի պետական բնության թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան հայաստանում առկա հողի, քարերի և բույսերի տեսակներին: Տեսան նաև այն բույսերն ու ծաղիկները, որոնցից պատրաստվում է մյուռոնը: Ծանոթացան Հայաստանում առկա, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակներին, միջատների, ձկների և օձերի տեսակներին: Ծանոթացան թունավոր և ոչ թունավոր օձերի առանձնահատկություններին: Տեսան բազմազան կենդանիներ և սովորեցին, թե ինչպես կարելիէ որոշել բեզոարյան այծերի տարիքը: Նրանց համար հատկապես տպավորիչ էին բազմագույն ու բազմանխշ թիթեռները:Ճամփորդությունը հետաքրքիր էր և ճանաչողական: Երեխաները նորոնոր տպավարություններ ու գիտելիքներ ստացած վերադարձան դպրոց:
Փետրվարի 6-ին Հարավային դպրոցի Թատրոնի և Դիզայնի ընտրությամբ խմբերի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ գնացել էին Խամաճիկներ պետական թատրոն դիտելու «Կարմիր գլխարկը» բեմադրությունը: Ներկայացումը շատ հետաքրքիր էր և զվարճալի: Երեխաներին հատկապես դուր եկավ նապաստակի կերպարը, ով ամեն գնով փորձում էր փրկել Կարմիր գլխարկին: Ներկայացման ավարտից հետո երեխաները դիտեցին թատրոնի ցուցասրահում ցուցադրված տիկնիկները և հնարավորություն ունեցան լուսանկարվելու Կարմիր գլխարկի հետ: Այնուհետև ուղևորվեցին պիցցա ուտելու: Այսպիսով, նրանք ուրախ և համեղ օր ունեցան:
Հունվարի 27-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները Տեխնոլոգիայի ուսուցիչ Թագուհի Ստեփանյան և մարզիչ Ռոզա Գսպոյանի հետ ճանապարհվեցին դեպի Արատեսի դպրական կենտրոն: Ճանապարհը շատ գեղեցիկ էր, իսկ եղանակը՝ բավականին տաք: Հասնելով Արենի, կանգ առանք նախաճաշելու: Տեղանքը շատ գեղեցիկ էր: Ծփծփան գետը, ծառերից կախված սառցե լուլաները և ձյունածածկ սարերեը մի չքնաղ պատկեր էին ստեղծում միասին: Հասնելով Արատես, տեղավորվեցինք և շտապեցինք վայելել առատ ձյունե հեքիաթը: Խաղացինք ձնագնդիկ, պատրաստեցինք ձնեմարդ, քշեցինք սահնակներ: Երեկոյան նախաճաշեցինք և վառարանի շուրջը համախմբված հեքիաթներ ընթերցեցինք: Երկրորդ օրը արթնացանք, մարզվեցինք, նախաճաշեցինք և սկսեցինք ձնե-քանդակներ պատրաստել: Ավարտեցինք մեր ձնեմարդուկի պատրաստումը և այն կենդանաություն ստացավ: Բոլորը ուրախ էին և ոգևորված: Այնուհետև կատարեցինք փոքրիկ ճամփորդություն դեպի Արատեսի վանք, որտեղ երեխաները կատարեցին «Հայր մեր» շարականը: Երեկոյան սկսեց ձյուն տեղալ: Խարույկ վառեցինք, պարեցինք, խորոված արեցինք և աստղադիտակով աստղերին նայեցինք: Երբ ձյունը ուժեղացավ, հավաքվեցինք վառարանի շուրջը, թեյ խմեցինք, հեքիաթներ ընթերցեցինք և ունկնդրեցինք Ավագ դպրոցի տաղանդաշատ սովորողների դաշնամուրային կատարումները: Հունվարի 29-ին հրաժեշտ տվեցինք Արատեսյան հեքաթին և մեր սիրելի ձնեմարդուկին:
Դեպի Արատես
Պատրաստում ենք ձնեմարդ
Ուրախ ձնագնդիկներ
Սահնակ ենք քշում
Ընկերություն
Առավոտյան մարմնամարզություն
Փայտի տեղափոխում
Այցելություն Արատեսի վանք
Աստղերին ենք դիտում Ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Գոհար Իսկանդարյանի ղեկավարությամբ
Հեքիաթների ընթերցանություն վառարանի շուրջը համախմբված
Թեյախմություն, ունկնդրում ենք երաժշտություն (Ունկնդրում ենք Ավագ դպրոցի շնորհաշատ սովորողներին)
Խարույկի շուրջը համախմբված
5-րդ դասարանի սովորող Մարիա Քյուրքչյանի գեղեցիկ նվերը Արատեսի դպրական կենտրոնին
Հունվարի 23-ին Հարավային դպրոցի Դիզայնի և Թատրոնի Ընտրությամբ գործունեության խմբերի երեխաները ուսուցիչներ Թագուհի Ստեփանյանի և Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Օրը հագեցած էր և զվարճալի: Երեխաները դիտեցին «Երեք խոզուկները» ներկայացումը, ուսումնասիրեցին թատրոնի ցուցասրահում ներկայացված տիկնիկների նմուշները, այնուհետև քայլքով ուղևորվեցին դեպի Կարապի լիճ, որտեղ խաղացին ձմեռային ուրախ խաղեր, կերան ադի-բուդի և քաղցր բամբակ: Բոլորը ուրախ էին և երջանիկ: Ճամփորդությունից ստանալով վառ տպավորություններ, երեխաները Տեխնոլոգիայի ուսուցիչ Թ. Ստեփանյանի օգնությամբ պատրաստելու են տիկնիկներ, իսկ Թատրոնի ուսուցիչ Է. Ադիկյանի օգնությամբ բեմադրելու են տիկնիկային ներկայացում:
Հունվարի 20-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողները ուսուցիչներ՝ Թագուհի Ստեփանյանի, Լյովա Սարգսյանի և Սուսաննա Հայրապետյանի ղեկավարությամբ այցելեցին Ձմեռային այգում գտնվող բացօթյա սահադաշտը: Երեխաները հաճույքով սահեցին և նաև ձմեռային ուրախ խաղեր խաղացին: Գովելի էր նրանց պատրաստակամությունը օգնելու սահել չիմացող իրենց ընկերներին: Բոլորը ուրախ էին և ցանկություն հայտնեցին նորից վերադառնալ:
Դեկտեմբերի 3-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները Տեխնոլոգիայի դասավանդող Թագուհի Ստեփանյանի և կազմակերպիչ Լենա Ղազարյանի հետ միասին այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան Փարաջանովի առանձնահատուկ ստեղծագործական ուղուն, տեսան նրա կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները: Նրանց վրա հատկապես տպավորություն գործեցին Փարաջանովի պատրաստած տիկնիկները, գլխարկներն ու կոլաժները: Երեխաները հնարավորություն ունեցան նաև դիտելու Փարաջանովի ֆիլմերից հատվածներ: Թանգարանից հետո կատարեցինք զբոսանք Հրազդանի կիրճում աշնանային թարմ օդի ներքո և լուսանկարեցինք գեղեցիկ աշնանային պատկերները: Այնուհետև երեխաները կատարեցին կոլաժային կոմպոզիցիաներ Ս. Փարաջանովի արվեստի տպավորություններով: