Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նախագծի իրականացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում

Սեպտեմբերի 9

«Երազանքի ծառ»

. Յուրաքանչյուր երեխա նկարում է իր երազանքների ծառը. ծառ, որի վրա աճում են էնպիսի բաներ, որոնք երբևէ չենք տեսել ծառի վրա աճելիս: Սա անսովոր, յուրահատուկ ծառ է, երազանքի ծառ:

Նախագծի մասնակիցներ՝ 2-5-րդ դասարաններ

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, վրձիններ, գուաշ:

Նախագծի իրականացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում

Սեպտեմբերի 8

«Ստեղծագործ ձեռքեր»

. Յուրաքանչյուր երեխա անցկացնում է իր ձեռքի եզրագիծը թղթի վրա ու նկարում դրա մեջ այն, ինչ ցանկանում է: Երևակայությունն այստեղ անսահման է. ձեռքերը կարող են դառնալ ծաղկաման, ծաղիկներ, կարող են իրենց մեջ պարունակել ողջ աշխարհը՝ արև, անտառներ, կենդանիներ, մոլորակներ…

Ձեռքերը մեր բոլորիս կյանքում շատ մեծ դեր ունեն: Դրանցով ենք մենք գրում, նկարում, նվագում, բարևում, գրկում…

Նախագծի մասնակիցներ՝ 5-7 տարիքային խմբեր

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գուաշներ, վրձիններ:

Նախագծի իրականացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում

Սեպտեմբերի 8

Աշխատանք կավի հետ

Պատրաստում ենք բաժակ

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Նախագծի իրականացում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում

Սեպտեմբերի 7

«Երազանքի ծառ»

. Նկարում ենք ծառ, եզրագծով կտրում ենք

. Գունավոր թղթերից կտրատում ենք այն առարկաները, որոնք կուզենայինք, որ աճեին մեր ծառի վրա ու սոսնձի օգնությամբ փակցնում ենք դրանք:

. Յուրաքանչյուր երեխա պատրաստում է իր երազանքների ծառը:

Նախագծի մասնակիցներ՝ ճամբարականներ

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, մատիտներ: