Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Օրը՝ Դեկտեմբերի 3
Նպատակը՝
. Ծանոթանալ Ս. Փարաջանովի արվեստին և կենցաղին
. Ուսումնասիրել նրա կողմից ստեղծված կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները
. Պատկերացում կազմել նրա կողմից ստեղծված և ուրույն մտածելակերպով օժտված ֆիլմերի մասին
. Ճանաչել Ս. Փարաջանովին որպես մարդ, նկարիչ և ռեժիսոր
. Փարաջանովյան արվեստի տպավորություններով ստեղծել սեփական կոլաժները
Նախագծի ամփոփումը՝ լուսանկարների և կոլաժների տեսքով:
Նախատեսվում է նախագծի ավարտին կազմակերպել ցուցահանդես «Ձոն Փարաջանովին» վերնագրով: