Մանդալան ոչ միայն նախշ կամ նկար է, այլև՝ սրբազան նշան: Այն ունի բարդ երկրաչափական կառուցվածք, որը արտահայտում է տիեզերքի պատկերը կամ քարտեզը: Այն խորհրդանշում է հոգևոր, էմոցիոնալ և տիեզերական կարգապահություն, արտահայտելով աստվածային ներդաշնակությունը, որին հակադրվում են մեզ շրջապատող նյութական աշխարհի անկանոնությունն ու անկարգությունը: Մանդալայում հաճախ առկա է ճառագայթային հավասարակշռություն: Դրա բնորոշ գիծը ներդաշնակությունն է նրա տարբեր մասերի և գույների միջև: Մանդալայում ոչ միայն յուրաքանչյուր պատկերը ունի իր նշանակությունը, այլև՝ յուրաքանչյուր գույնը: Օրինակ՝ կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղություն և իմաստություն, կարմիր գույնը՝ կենսական ուժ և այլն: Մանդալաներ պատկերում են ասեղնագործությոն մեջ, փորագրում են քարի, փայտի և մետաղի վրա:
Рубрика: Без рубрики
Փայտե շրխկաններով Փայտարվեստի թանգարանում
Փայտե շրխկաններով Փայտարվեստի թանգարանում. Ճամփորդություն դեպի Հայաստանի փայտարվեստի թանգարան
Ճամփորդության վայրը՝ Հայաստանի փայտարվեստի թանագարան
Ճամփորդության մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Ճամփորդությամն օրը՝ մարտի 10
Ժամանակահատված՝ ժամը 13.30-15.00
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան
Ընթացքը՝ 4-5-րդ դասարանցիների հետ միասին այցելելու ենք Փայտարվեստի թանգարան, որտեղ երեխաները հնարավորություն են ունենալու տեսնել հայ փայտարվեստի եզակի նմուշներ՝ կենցաղային առարկաներ, փայտից քանդակներ, փորագրանկարներ: Նախագծի համաձայն երեխաները պատրաստելու են թռչունների համար նախատեսված փայտե տնակներ ու այս ճամփորդությունը նրանց համար օգտակար և ուսուցողական կլինի: Ինչպես նաև նախատեսվում է Փայտարվեստի թանգարանում փայտե շրխկանների նվագակցությամբ կատարել մի քանի ազգային երգեր Երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ: Սպասվում է ուրախ և հետաքրքիր օր:
Նպատակը՝
. Ծանոթություն հայ փայտարվեստի գլուխգործոցներին
. Գեղեցկի ընկալման զարգացում
. Նոր գիտելիքներ և տպավորություններ ստանալու հնարավորություն
. Ծանոթություն փայտի հետ աշխատելու գործիքներին և տեխնիկային
. Աշխարհայացքի ընդլայնում
Անհրաժեշտ նյութեր՝ փոխադրամիջոց, անհատական շշով ջուր և լավ տրամադրություն:
Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Ճամփորդությունից հետո երեխաները պատրաստելու են փայտից տնակներ և դրանցով ձևավորելու են դպրոցի բակը:
Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Մայրենի «Նկարների զարմանահրաշ աշխարհը»
Դասավանդողներ՝ Թագուհի Ստեփանյան և Անուշ Ներսիսյան
Մեզանից շատերը թանգարան գնալիս և որևէ նկար դիտելիս հաճախ անփութորեն են անցնում դրանց կողքեվ: Չընկալելով և չփորձելով հասկանալ մի նկարը, մենք անցնում ենք դիտելու մեկ ուրիշը, հետո՝ մյուսը, և այդպես շարունակ: Այնինչ յուրաքանչյուր նկարի ետևում մի զարմանահրաշ պատմություն է թաքնված, չբացահայտված աշխարհ, նկարչի տքնաջան աշխատանք: Այսպիսով մենք ինքներս մեզ զրկում ենք նկարի կախարդական աշխարհը մտնելու հնարավորությունից և ինչու չէ նաև այդ հեքիաթային աշխարհի մի մասնիկը լինելու երջանկությունից:
Այս նախագծի ընթացքում մենք նախատեսում ենք երեխաների հետ միասին այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթանալ նրա նկարներին, ուշադիր դիտել դրանք և փորձել դրանց մասին գրել պատմություններ, հեքիաթներ կամ էլ բանաստեղծություններ: Յուրաքանչյուր երեխա ընտրում է իրեն հոգեհարազատ մի նկար ու փորձում պատկերացնել դրա սյուժեն, հասկանալ բովանդակությունը, թափանցել նկարի մեջ, գտնել դրա միջի կենդանի շարժումը, շունչը, և զարկ տալով երևակայությանը, հորինել դրա շուրջ իր պատկերացրած պատմությունը, կենդանացնելով առաջին հայացքից ստատիկ ու անկենդան թվացող նկարը: Այնուհետև ամեն երեխա թղթին է փոխանցում սարյանական արվեստից ստացած իր տպավորությունները նկարների տեսքով: Արդյունքում կազմակերպում ենք ցուցահանդես+գրական ցերեկույթ, որի ընթացքում երեխաները ընթերցում են իրենց կողմից ստեծված հեքիաթները, պատմվածքներն ու բանաստեղծությունները և ցուցադրում նկարները:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն երևակայությունը, այլև ուշադրությունը և խոսքի հմտությունը: Կսովորեցնի ոչ միայն նայել, այլ նաև՝ տեսնել: Նախագծի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Մ. Սարյանի նկարներին, նրա ուրույն ոճին և ստեղծագործական գործունեությանը:
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20
Նոյեմբերի 18-ին՝ այցելություն Մ. Սարյանի տուն-թանգարան, նոյեմբերի 19-ին՝ պատումների ստեղծում, նոյեմբերի 20-ին՝ արդյունքների ամփոփում. ցուցահանդես+գրական ցերեկույթ:
Անհրաժեշտ նյութեր
- Որևէ փոխադրամիջոց. թանգարան հասնելու համար
- Թուղթ, գրիչ, գուաշ կամ ջրաներկ, վրձիններ, մատիտներ և լավ տրամադրություն:
Ամփոփումը՝ գրական ցերեկույթի և ցուցահանդեսի տեսքով:
Ուսումնական նախագիծ 1 «Ստեղծագործ ձեռքեր»
Մենք ապրում ենք սպառողական հասարակությունում, և մեզանից յուրաքանչյուրն իր հերթին հանդիսանում է սպառող: Մեր ողջ կյանքի ընթացքում մենք անընդհատ սպառողական գործընթացում ենք գտնվում: Սպառում ենք օդը, որը շնչում ենք, հագուստը, որը հագնում ենք, սնունդը (շոկոլադ, բլիթներ, մրգեր և այլն), առարկաները, որոնք մեզ պետք են գալիս մեր ամենօրյա կյանքում (թուղթ, տոպրակ, աթոռ, գրիչ և այլն):
Այդ պրոցեսից որպես հետևանք գոյանում են թափոններ, որոնք առաջին հայացքից միայն թափոն են և վերջ, ու մենք իրենց նետում ենք հենց թափոնների համար նախատեսված տեղը, այսինքն աղբամանը: Եվ ժամանակին մեզ ծառայած ու մեր կողմից սիրելի իրերը, ի վերջո, հայտնվում են աղբանոցում:
Այդ երևույթը տխուր է ոչ միայն առարկաների համար, այլև բնության, քանզի բոլորս գիտենք, որ թափոնները բնությանը մեծ վնաս են հասցնում: Այդ պատճառով ես մտածեցի, որ կարելի է չշտապել դեն նետել մեզ համար արդեն անպետք դարձած իրերը, այլ, հաղորդելով դրանց ստեղծագործական նոր շունչ, պատրաստել նոր իրեր, մասնավորապես կենդանիներ, որոնք բնության մի մասն են, և վնասելով բնությանը, մենք իրենց էլ ենք վնասում: Կենդանիները կարող են լինել և՛ ծավալային, և՛ հարթային:
Նախագծի նպատակը
Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն ձեռքի հմտությունները, այլ նաև ստեղծագործական երևակայությունը, կսովորեցնի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ և չաղտոտել այն: Կբացահայտի նրանց համար խմբային աշխատանքի առավելությունը, ինչպես նաև կսովորեցնի լինել ոչ միայն սպառող, այլև՝ ստեղծող:

Նախատեսում եմ նախագծի վերջում կազմակերպել «Ստեղծագործ ձեռքեր» թեմատիկայով ցուցահանդես:
Նախագծի մասնակիցներ
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել 4-6-րդ դասարանների աշակերտների հետ:
Անհրաժեշտ նյութեր
- Հավաքել առաջին հայացքից աղբ հանդիսացող իրեր. պլաստիկ շշեր, թիթեղյա և ստվարաթղթե տուփեր, տոպրակներ, կոնֆետի թղթեր, մաշված հագուստ և այլն:
- Մկրատ, սիլիկոնային սոսինձ, ակրիլային ներկեր:
Նախագծի կատարման տևողություն
Նախատեսում եմ նախագիծը իրականացնել երեք ամսում. առաջին ամսվա ընթացքում հավաքել անհրաժեշտ նյութերը, մյուս երկու ամիսների ընթացքում կատարել բուն ստեղծագործական աշխատանքը: