4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ «Հազարան հավք» հեքիաթի նկարազարդում, քանդակների և կախազարդերի պատրաստում
Հեքիաթը կարող եք կարդալ ստորև
Ընթացքը՝ 4-5-րդ դասարանների սովորողները կարդում են հեքիաթը, ծանոթում դրա կերպարներին և ստեղծում են իրենց նկարներն ու քանդակները, ինչպես նաև պատրաստում են կախազարդեր հեքիաթի հերոսների կերպարներով:
Նպատակը՝
. Ծանոթություն «Հազարան հավք» հեքիաթին, հերոսներին, նրանց կերպարային առանձնահատկություններին
. Կերպարային մտածողության և կերպարները պատկերելու կարողության զարգացում
. Երևակայության, աշխարհայացքի և ձեռքի հմտությունների զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, ջրաներկ, գուաշ, վրձիններ, կավ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում:
_________________________________________
4-5-դ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ Արտ-միջավայր. դպրոցի միջավայրի ձևավորման աշխատանքներ
Նպատակը՝
. Դպրոցի միջավայրի ձևավորում և գեղեցկացում
. Երեխաների նկարներով բակի պատերի նկարազարդում
. Տեխնոլոգիական հմտությունները միջավայրում կիրառելու կարողության զարգացում
. Երևակայության զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ գուաշ, ներկեր, վրձինններ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, դպրոցի միջավայրի գեղեցկացում և թարմացում:
____________________________________________
1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ Պատրաստում ենք տիկնիկներ պլաստիկ շշերից
Նպատակը՝
. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում
. Առաջին հայացքից անպետք թվացող իրերին նոր կյանք հաղորդելու կարողության զարգացում
. Կերպարներ պատրաստելու կարողության զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր, կարտոն, սոսինձ, մկրատ, գուաշ, վրձիններ, ֆլոմաստեր, թուղթ, բարակ փայտիկներ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: