Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Գագարին համայնքի մանկապարտեզ
Օրը՝ Մայիսի 13
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան, Սեդա Խաչատրյան, Սիրանուշ Իսկանդարյան, Մարիամ Մնացականյան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ
Ընթացքը՝ Հարավային դպրոցի 3-րդ դասարանի սովորողները տեխնոլոգի օգնությամբ պատրաստում են ազգային զարդանախշերով ճակտոցներ Գագարին համայնքի մանկապարտեզի սաների համար, որոնցով հետո երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պարի միջոցառմանը Մարիամ Մնացականայանի ղեկավարությամբ՝ կատարելով ազգային երգեր և պարեր: Բեմադրության ընթացքում երեխաները խաղացնելու են իրենց պատրաստած Նուրի տիկնիկը և երգելու են Նուրիի համար երգեր:
Նպատակը՝
. Սովորող-սովորեցնող ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական գիտելիքների և հմտությունների փոխանցում
. Սեփական հմտություններն ու փորձը փոխանցելու կարողության զարգացում
. Թիմային աշխատանքի կարողության զարգացում
. Գագարին գյուղի դպրոցի երեխաների աշխարհայացքի և ստեղծագործական կարողությունների զարգացում
. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր ֆետրեր, գունավոր թելեր, ժապավեններ, սոսինձ, մկրատ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքներով երեխաները մասնակցելու են ազգային երգ ու պար միջոցառմանը՝ կրելով դրանք իրենց ճակատներին: