. Նախատեսում եմ նախագծերս կապել թանգարանների հետ. երեխաների հետ այցելել ավելի շատ թանգարաններ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տեսնելու կենդանի նմուշներ, օրինակներ, քաղելու նորանոր տպավորություններ և գիտելիքներ:
. Նախատեսում եմ կազմակերպել ավելի շատ ճամփորդություններ, նաև Երևանից դուրս:
. Նախատեսում եմ իրականացնել ցուցահանդեսներ համագործակցելով տարբեր թանգարանների հետ: 2021թ.-ի ապրիլի 6-ին ունենալու ենք ցուցահանդես-միջոցառում Բնության թանգարանում- «Բնապահպանական օրը Բնության թանգարանում» խորագրով, որտեղ երեխաները իրենք են վարելու միջոցառումը՝ ներկայացնելով տարբեր տեղեկություններ բնության պահպանության, Կարմիր գրքի և Երկիր մոլորակի վրա բնակվող տարբեր կենդանիների ու բույսերի մասին: Միջոցառումից հետո ունենալու ենք ցուցահանդես «Բնությունը և ես» վերնագրով, որտեղ երեխաները ցուցադրելու են իրենց աշխատանքները: Նախագիծև ստորև՝