Նախագիծը
Նախագիծ. Բնապահպանական գիտելիքի օրը Բնության թանգարանում
- Գոհար Մխիթարյան — Մենք ապրում ենք Երկիր մոլորակի վրա, որը շատ բազմազան է: Ունենք կենդանական և բուսական հարուստ աշխարհ:
2. Եվա Միքաելյան — Երկիր մոլորակը ոչ միայն բազմազան է, այլև՝ գեղեցիկ:
3. Սեդա Դանիելյան — Այդ գեղեցկությանը նպաստում են ինչպես բույսերն ու կենդանիները, այնպես էլ բնության տարբեր երևույթները:
4. Մանե Մարգարյան — Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ նրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ:
5. Մանե Պետրոսյան — Այդ պայմաններն են՝ օդը, ջուրը, հողը, լույսն ու ջերմությունը:
6. Ասյա Բեգլարյան — Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի բնության հետ, եթե մեզանից ամեն մեկը նրան թեկուզ փոքրիկ վերք պատճառի(պոկի ճյուղեր, ծաղիկներ, որսա կենդանիներ կամ թռչուններ):
Դավիթ Հովհաննիսյան — Առանց այդ էլ մարդն իր կարիքները հոգալու համար անընդհատ օգտվում է բնությունից և վնասներ է հասցնում նրան:
7. Մարի Ավագյան — Մարդու գործունեության արդյունքում աղտոտվել են օդն ու ջուրը, կտրվել են բազմաթիվ ծառեր, վերացվել են բազմաթիվ բույսեր, սպանվել են բազմաթիվ կենդանիներ:
8. Նատալի Ավագյան — Ոչնչացման վտանգի տակ գտնվող բույսերի և կենդանիների պահպանման նպատակով ամբողջ աշխարհում ստեղծվել են Կարմիր գրքեր:
9. Մարկ Լազարյան — Իսկ գուք գիտե՞ ք, թե ինչու է գիրքը կոչվում հենց կարմիր:
10. Մարինե Կարապետյան — Կարմիր գույնը վտանգի ազդանշան է: Այն կարծես նախազգուշացնում է՝ Կարմիր գրքերում գրանցված բույսերն ու կենդանիները վտանգի տակ են և պետք է պահպանել, փրկել նրանց:
11. Մարի Բաղդասարյան — Իսկ ի՞նչ եք կարծում, ինչպես մենք կարող ենք օգնել բնությանը:
12. Մարգարիտա Մութաֆյան — Բնությունը մենք կարող ենք պաշտպանել, եթե չկտրենք ծառեր, չպոկենք ճյուղերն ու տերևները, չորսանք վայրի կենդանիներ ու թռչուններ և տնկենք ծառեր ու ծաղիկներ:
13. Ավետ Մանվելյան — Կարմիր գրքեր ստեղծվել են նաև Հայաստանի հազվադեպ հանդիպող կենդանիների և բույսերի համար:
14. Վազգեն Քամալյան — Կարմիր գրքի մի հատորը պատմում է կենդանիների, մյուսը՝ բույսերի մասին:
15. Խաչիկ Հակոբյան — Եկեք տեսնենք, թե Հայաստանում ինչ կենդանիներ ու բույսեր են ոչնչացման եզրին:
16. Գրիգոր Բաղդասարյան — Հայկական իժ- բնակվում է լեռնային հատվածներում, գիհու նոսր անտառներում, լեռնային տափաստաններում: Երբեմն մտնում են մշակովի դաշտեր, որտեղ մնում են քարերի կույտերում:
17. Յազան Ալաբդալլա — Բեզոարյան այծ- հայտնի է նաև քարայծ կամ մորուքավոր այծ անունով: Այն լեռնային վայրի այծ է: Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է: Նրա ստամոքսում կա գնդի տեսքով բուրդ, որը անվանում են բեզոար, հենց այստեղից էլ առաջացել է նրա նվանումը:
18. Արևիկ Հովհաննիսյան — Մոխրագույն կռունկ- Հայաստանում հավանաբար կա մոտ 10 զույգ, որոնք բնադրում են Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի շրջանում: Նրանք Հայաստան են գալիս գարնան սկզբին:
19. Տատյանա Հայրապետյան — Հիրիկ վայրի- հանդիպում է թփուտներում, թեք տարածքներում, արոտավայրերում: Հայաստանում Հիրիկ հանդիպում է Եղվարդում և Ուրցի լեռնաշղթայում:
20. Մերի Խաչատրյան — Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերին անհրաժեշտ է առանձնակի խնամք և ուշադրություն:
Բոլորը միասին — Բնությունը մեր կարիքն ունիՙ մենք պետք է հոգ տանենք և չվնասենք այն: