Փետրվարի 23-ին Հարավային դպրոցի հյուրերն էին Քոլեջի 3-րդ կուրսի ուսանողները իրենց ուսուցիչ Մերի Խանջյանի հետ միասին: Նրանք իրենց վարպետաց դասի ընթացքում Դիզայնի Ընտրությամբ խմբի սովորողներին ծանոթացրեցին կարի մեքենայի պատմությանը, տեխնիկային և օգնեցին ձևել և կարել խոհանոցային թաթման, որը հետո նվիրեցինք Հարավային դպրոցի խոհանոցին: