Մարտի 8-12-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Աշխատանք փայտի հետ. փայտե տիկնիկների, նավակների, կենդանիների և մարդուկների պատրաստում

Ընթացքը՝ երեխաները փայտի տարբեր կտորներից պատրստում են կենդանիներ, ըիկնիկներ, նավակներ և մարդուկներ ու դրանցով ձևավորում միջավայրը: Նախատեսվում է կատարել ճամփորդություն Հայաստանի փայտարվեստի թանգարան, որտեղ երեխաները հնարավորություն կունենան տեսնելու փայտից պատրաստված եզակի նմուշներ`ստանալով նորանոր տպավորություններ և գիտելիքներ:

Նպատակ՝

. Նոր նյութի (փայտի) հետ աշխատելու կարողության զարգացում

. տեխնոլոգիական հմտությունների զարգացում

. երևակայության զարգացում

. միջավայրի խնամք և գեղարվեստական հարդարում

Անհրաժեշտ նյութեր՝ փայտ, սղոց, մեխեր, շուշաթուղթ, ներկեր, վրձիններ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, ստեղծված աշխատանքներով արտաքին միջավայրի ձևավորում:

_______________________________________________

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Ստվերների թատրոնի համար կերպարների պատրաստում. Համագործակցային նախագիծ Թատրոնի Ընտրությամբ գործունեության սովորողների հետ (ղեկավար՝ Էլիզաբեթ Ադիկյան)

Ընթացքը՝ Դիզայնի Ընտրությամբ խմբի սովորողները ուսուցիչ Թագուհի Ստեփանյանի օգնությմաբ պատրաստում են ստվերների թատրոնի համար կերպարներ և դեկորներ, իսկ Թատրոնի Ընտրությամբ խմբի սովորողները Էլիզաբեթ Ադիկյանի օգնությամբ բեմադրում են ներկայացում:

Նպատակ՝

. Տիկնիկ- կերպարների նոր ձևի պատրաստման հմտության զարգացում

. Կերպարներ կերտելու կարողության զարգացում

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտությունների զարգացում

. Ընկերների հետ համագործակցելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ ստվարաթուղթ (կարտոն), մկրատ, մատիտ, սոսինձ, բարակ փայտիկներ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսաով, ստեղծված կերպարներով ներկայացման բեմադրություն:

_______________________________________________

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Ապլիկացիաներ. Գարուն, ընտանիք, թռչուններ թեմատիկայով

Նպատակ՝

. Կենդանիների և թռչունների նկատմամբ հոգատարության սերմանում

. Երևակայության զարգացում

. Տարբեր նյութեր համադրելու կարողության զարգացում

. Ձեռքի հմտություններ զարգացում

Անհրաժեշտ նյութեր` պլաստիկ ափսե, գուաշ, վրձիններ, չոր խոտ, մանր ճյուղեր, սոսինձ, թուղթ, մատիտներ:

Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցադրությամն տեսքով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: