Ճամփորդության վայրը՝ Արամ Խաչատրյանի տուն- թանգարան
Ճամփորդության օրը՝ փետրվարի 23
Ճամփորդության ժամանակահատված՝ 12.30-14.30
Ճամփորդության մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Մարիամ Մնացականյան
Ընթացքը՝ այցելում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ երեխաները ծանոթանում են հայ մեծ կոմպոզիտորի կենսագրությանը, ստեղծագործական ուղուն և յուրահատուկ երաժշտությանը: Երաժշտության ուսուցչուհի Մարիամ Մնացականյանի ղեկավարությամբ թանգարանում երեխաները կատարում են մի ստեղծագործություն ձոնելով այն Արամ Խաչատրյանին: Թանգարանում ստանալով նոր գիտելիքներ և տպավորություններ երեխաները Տեխնոլոգիայի ուսուցչուհի Թ. Ստեփանյանի ղեկավարությամբ ստեղծելու են նկարների շարք «Երաժշտության գույները. ձոն Արամ Խաչատրյանին» վերնագրով:
Նպատակ՝
. Ծանոթություն հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստին
. Երաժշտական ճաշակի և կուլտուրայի զարգացում
. Երաժշտության գույները տեսնելու ունակության զարգացում
. Երևակայության զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, գուաշ, ջրաներկ, վրձիններ, :
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, լավագույն աշխատանքների ցուցադրում: