Ճամփորդության վայրը՝ Հայաստանի բնության պետական թանգարան
Ճամփորդության օրը՝ փետրվարի 10, ժ. 12.00-14.30
Ճամփորդության մասնակիցներ՝ 5-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Շուշան Ալեքսանյան
Նպատակը՝
. Ծանոթության Հայկական լեռնաշխարհի յուրահատուկ կենդանական և բուսկան աշխարհին
. Երեխաների մոտ դեպի բնությունն ու կենդանական աշխարհը սիրո և հոգատարության սերմանում
. Մարդ և բնություն կապի ամրապնդում
. Բնության կարևորությունը գիտակցելու հնարավորություն
Թանգարան այցելելուց հետո, ձեռք բերելով նոր գիտելիքներ և տպավորություններ, երեխաները ստանալու են առաջադրանք պատկերելու բնությունը և կենդանական աշախարհը, ստեղծելով նկարների շարք «Ես և բնությունը» խորագրով:
Անհրաժեշտ նյութեր՝ դիմակ, անհատական շշով ջուր, ավտոբուս:
Ամփոփումը՝ լուսանկարների և պատումների տեսքով: Նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես «Ես և բնությունը» խորոգրով: