4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա
Թեմա՝ Պատրաստում ենք Դդմատիկնիկներ
Նպատակը՝
. Դդմատոնի կապակցությամբ դդմատիկնիկների պատրաստում
. Ձեռքի հմտությունների և մատորիկայի զարգացում
. Կերպար կերտելու կարողության զարգացում
. Երևակայության զարգացում
. Տարբեր նյութերի հետ աշխատելու կարողության զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ ֆետր, թել, ասեղ, մկրատ, սոսինձ, կտորներ, ուլունքներ, սինտեպոն:
Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցադրության տեսքով:
_______________________________________________________
4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Թեմա՝ 1. Պատրաստում ենք տիկնիկներ. Հարս և փեսա
Ազգագրության փառատոնի շրջանակներում տիկնիկների պատրաստում
Նպատակը՝
. Օգտագործվելու են մեդիաուրբաթ-համերգների ժամանակ
. Կիրառական և դեկորատիվ նշանակություն
. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում
Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր կտորներ, թել, ասեղ, սինտեպոն, կոճակներ, ուլունքներ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքները օգտագործվելու են մեդիաուրբաթ-համերգների ժամանակ:
_______________________________________________
Թեմա՝ 2. Կարում ենք փոքրիկ բարձիկներ ասեղներ խրելու համար
Նպատակը՝
. Ձեռքի հմտությունների և մատորիկայի զարգացում
. Համատեղ աշխատելու կարողության զարգացում
. Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
. Կրառական նշանակություն (նախատեսվում է օգտագործել դասերի ընթացքում ասեղներ խրելու համար):
Անհրաժեշտ նյութեր՝ ֆետր, բամբակ կամ սինտեպոն, ասեղ, թել , մկրատ, թուղթ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով:
_______________________________________________
1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն
Պատրաստում ենք դիմակներ դդմիկի կերպարով
Նպատակը՝
. Կերպարներ կերտելու կարողության զարգացում
. Ձեռքի հմտությունների զարգացում
. Երևակայության զարգացում
. Միջոցառումների ընթացքում կիրառելու նպատակ
Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, ֆոմ կամ ֆետր, մկրատ, սոսինձ, ժապավեն, բարակ փայտիկներ:
Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: