Ճամափորդության մասնակիցներ՝ Դիզայնի և Թատրոնի ընտրությամբ խմբերի սովորողներ
Ճամփորդության վայրը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոն
Ճամփորդության օրը՝ հունվարի 23
Ճամփորդության ժամանակահատված՝ 13.30-16.00
Ճամփորդության պատասխանատուներ՝ Թագուհի Ստեփանյան և Էլիզաբեթ Ադիկյան
Ընթացքը՝ հանդիպում ենք Երևանի պետական տիկնիկային թատրոնի մոտ (Սայաթ-Նովա 4 հասցեում), դիտում ենք թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները, այնուհետև 14.00-15.00 դիտում ենք «Երեք խոզուկները» ներկայացումը: Ներկայացումից հետո նախատեսվում է կատարել զբոսանք Կարապի լճի տարածքում և Օպերայի բակում, երեխաները հնարավորություն կունենան զբոսնել ձմեռային թարմ օդի ներքո, ուտել ադի-բուդի և լուսանկարել քաղաքի ձմեռային գողտրիկ անկյունները:
Նպատակը՝
. Ոսումնասիրել Տիկնիկային թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները
. Դիտել տիկնիկային ներկայացումը
. Գաղափար կազմել, թե ինչպես են բեմադրվում տիկնիկային ներկայացումները
. Գեզարվեստական ճաշակի և մտածողության զարգացում
. Երևակայության զարգացում
. Քաղաքի ձմեռային գեղեցկությունները դիտելու և լուսանկարելու հնարավորություն
Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ, ձեռնոցներ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր, լուսանակրելու հարմարանք (հեռախոս):
Ամփոփումը՝ լուսնակարների տեսքով, երեխաները պատումներ են պատրաստում և տեղադրում իրենց բլոգներում: Դիազայնի խմբի սովորողները տեխնոլոգ Թագուհի Ստեփանյանի ղեկավարությամբ պատրաստում են «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթի համար տիկնիկներ, իսկ Թատրոնի խմբի սովորողները Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ բեմադրում են ներկայացում այդ տիկնիկներով: