Հունվարյան նախագծեր

Հունվարյան նախագծերի ամփոփում

Հունվարյան նախագծերի ամփոփում

. Տիկնիկների պատրաստում

.Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+Թատրոն. «Գնդլիկ բոքոնիկը» հեքիաթի կերպարների պատրաստում, պատրաստված տիկնիկներով ներկայացման բեմադրություն

https://elizabetadikyan.home.blog/2020/09/15/%d5%a9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/

Տևողությունը՝ հունվարի 11-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների Ընտրությամբ խմբեր

Նպատակը՝

. Զարգացնել երևակայությունը

. Զարգացնել կերպարային մտածողությունը

. Զարգացնել կերպար կերտելու կարողությունը

. Զարգացնել թիմային աշխատելու կարողությունը

. Զարգացնել ձեռքի հմտությունները

Ընթացքը՝ 4-5-րդ դասարանների սովորողները Ընտրությմաբ գործունեության ժամանակ պատրաստում են նախապես ընտրված հեքիաթի հերոսներին, այնուհետև դրանք օգտագործում ենք բեմականացման ժամանակ, որին մասնակցում են Թատրոնի Ընտրությամբ խմբի սովորողները դասավանդող Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ: Պատրաստելու ենք «Գնդլիկ բոքոնիկը» հեքիաթի հերոսներին: Պատրաստելու ենք նաև բեմականացման համար անհրաժեշտ դեկորները:

Անհրաժեշտ նյութեր՝ կտորներ, թելեր, ֆետր, թել, ասեղ, սոսինձ, թուղթ, մատիտներ, ներկեր, ստվարաթուղթ, փայտիկներ, ժապավեններ:

Ամփոփումը՝ լուսնկարների տեսքով, ստեղծված աշխատանքներով տիկնիկային ներկայացման բեմադրություն:

Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելել Տիկնիկների պատկերասրահ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան տեսնելու հայ տիկնիկագործների աշխատանքները, ծանոթանալու նրանց կիրառած տեխնիկաներին և պատկերացում կազմելու ծիսական տիկնիկների մասին:

Նախատեսվում է այցելել նաև տիկնիկագործ-վարպետների արվեստանոցներ, որտեղ երեխաները հնարավորություն կստանան մոտիկից ծանոթանալու տիկնիկների պատրաստման աշխատանքի փուլերին և առանձնահատկություններին:

Նախատեսվում է նաև այցելել Երևանի պետական տիկնիկային թատրոն, որտեղ երեխաները հնարավորություն կունենան տեսնելու ցուցասրահում ցուցադրվող բազմաթիվ ու բազմազան տիկնիկներ, ինչպես նաև դիտելու տիկնիկային ներկայացում:

Տեխնոլոգիայի նախագիծ. Տարբեր նյութերից տիկնիկների պատրաստում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Ժամանակահատվածը՝ հունվարի 11-31

Ընթացքը՝ Տեխնոլոգիայի սովորողների հետ միասին պատրաստում ենք տիկնիկներ տարբեր նյութերից, որոնք հետագայում կարող են մասնակցել ցուցահանդես-վաճառքների և օգտագործվել թատերական բեմադրությունների ժամանակ:

Նպատակը՝

. Տարբեր նյութերի հետ աշխատելու կարողության զարգացում

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտությունների զարգացում

. Կերպարներ կերտելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ գույնզգույն կտորներ, թելեր, ստվարաթուղթ, վուշի թելեր, պարկի կտոր, ասեղ, մկրատ, սոսինձ, ուլունքներ, կոճակներ, պլաստիկ շշեր, փայտի կտորներ, պլաստմասե և փայտե գդալներ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Նախագիծ. Թափոններից տիկնիկների պատրաստում

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանցիներ

Ժամանակահատված՝ հունվարի 11-31

Ընթացքը՝ հավաքում ենք առաջին հայացքից թափոն հանդիսացող իրեր՝ պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, թղթի կրորներ, մշակում ենք դրանք և պատրաստում տիկնիկներ:

Նպատակը՝

. Կրեատիվ մտածողության զարգացում

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտությունների զարգացում

. Առաջին հայացքից թափոն հանդիսացող իրերի մեջ նոր կյանք տեսնելու և տալու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, թղթի կտորտանքներ, թելերի և գործվածքների մնացորդներ, փայտի կտորներ, սոսինձ, ներկեր, ժապավեններ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, պատրաստված աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: