Դեկտեմբերի 21-25-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Պատրաստում ենք ամանորյա տնակներ և եղջերուներ

Նպատակը՝

. Նախապատրաստություն Ամանորին

. Ստեղծված աշխատանքներով դպրոցի միջավայրի ձևավորում

. Փայտի հետ աշխատելու կարողության զարգացում

. Երևակայության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ ծառի չոր ճյուղեր, պենոպլաստ, սոսինձ, դանակ, ժապավեններ, փչովի ներկեր:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, ստեղծված աշխատանքներով դպրոցի ինտերիերի ձևավորում:

Դեկտեմբերի 21-25-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Պատրաստում ենք փոքրիկ Ձմեռ պապիկներ

Նպատակը՝

. Նախապատրաստություն ամանորյա տոներին

. Ստեղծված աշխատանքներով դպրոցի բակի ձևավորում

. Երևակայության և ձեռքի հմտությունների զարգացում

. Խմբային աշխատանքի կարևորության գիտակցում

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր, սինտեպոն, ֆետր, սոսինձ, մկրատ, թել, ուլունքներ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, ստեղծված աշխատանքներով դպրոցի բակի ձևավորում:

Դեկտեմբերի 21-26-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Ամանորյա հեքիաթ

Նպատակը՝

. Զարգացնել երևակայությունը

. Զարգացնել պատկերային և հեքիաթայաին մտածողությունը

. Նախապատրաստվել ամանորյա հեքիաթի գալստյանը

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ, ջրաներկ, վրձիններ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, ստեղծված աշխատանքների ցուցադրում:

«Հոսանքին հակառակ»

Արդեն չորս ամիս է, ինչ հաճախում եմ քանդակի մանկավարժական ակումբի պարապմունքներին: Այս ընթացքում աշխատել եմ կավով և պլաստիլինով: «Միջավայր և փոխազդեցություններ» շուրջտարյա փառատոնի շրջանակներում արել եմ մի քանի քանդակային էսքիզներ, որոնցից ընտրելով երկուսը, վերածել եմ դրանք փոքրիկ քանդակների: Առաջինի համար որպես նյութ ընտրել եմ կավը, իսկ երկրորդի համար պլաստիլինը: Իմ երկրորդ քանդակում կերտել եմ երեք ձկնիկների և տվել եմ նրան «Հոսանքին հակառակ» անվանումը:

Այս ընթացքում ձեռք եմ բերել նոր հմտություններ և ծանոթություններ:

Աշխատանք սպիտակ կավով. ափսե

Աշխատանք սպիտակ կավի հետ. պաննո

Այս աշխատանքը ներկայացվելու է ապրիլի 7-ին կայանալիք բարեգործական ցուցահանդես-վաճառքին

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы