Դեկտեմբերի 3-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները Տեխնոլոգիայի դասավանդող Թագուհի Ստեփանյանի և կազմակերպիչ Լենա Ղազարյանի հետ միասին այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան Փարաջանովի առանձնահատուկ ստեղծագործական ուղուն, տեսան նրա կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները: Նրանց վրա հատկապես տպավորություն գործեցին Փարաջանովի պատրաստած տիկնիկները, գլխարկներն ու կոլաժները: Երեխաները հնարավորություն ունեցան նաև դիտելու Փարաջանովի ֆիլմերից հատվածներ: Թանգարանից հետո կատարեցինք զբոսանք Հրազդանի կիրճում աշնանային թարմ օդի ներքո և լուսանկարեցինք գեղեցիկ աշնանային պատկերները: Այնուհետև երեխաները կատարեցին կոլաժային կոմպոզիցիաներ Ս. Փարաջանովի արվեստի տպավորություններով: