Այցելություն Ս. Փարաջանովի թանգարան (ամփոփում)

Դեկտեմբերի 3-ին Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները Տեխնոլոգիայի դասավանդող Թագուհի Ստեփանյանի և կազմակերպիչ Լենա Ղազարյանի հետ միասին այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան Փարաջանովի առանձնահատուկ ստեղծագործական ուղուն, տեսան նրա կոլաժները, գեղանկարներն ու գծանկարները: Նրանց վրա հատկապես տպավորություն գործեցին Փարաջանովի պատրաստած տիկնիկները, գլխարկներն ու կոլաժները: Երեխաները հնարավորություն ունեցան նաև դիտելու Փարաջանովի ֆիլմերից հատվածներ: Թանգարանից հետո կատարեցինք զբոսանք Հրազդանի կիրճում աշնանային թարմ օդի ներքո և լուսանկարեցինք գեղեցիկ աշնանային պատկերները: Այնուհետև երեխաները կատարեցին կոլաժային կոմպոզիցիաներ Ս. Փարաջանովի արվեստի տպավորություններով:

https://styopaadamyanmskh.wordpress.com/2020/12/03/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Դեկտեմբերի 7-11-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ Պատրաստում ենք տոնածառի խաղալիքներ

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտությունների զարգացում

. Նոր նյութերի հետ աշխատելու կարողության զարգացում

. Ամանորի նախապատրաստություն

Անհրաժեշտ նյութեր՝ գունավոր թելեր, վուշի թել, ուլունքներ, կարտն, ցախի կտորներ, գունավոր ժապավեններ, կոճակներ, սոսինձ, մկրատ, գունավոր կտորներ, լամպ, գուաշ, վրձիններ, լաք:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, ստեղծված աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы