Հոգատա՛ր եղիր. ցուցահանդես-հանգանակություն

Նոյեմբերի 25 Նոյեմբերի 25-ին Հարավային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ Հոգատա՛ր եղիր խորագրով ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում 4-5-րդ դասարանցիները ներկայացան իրենց տեխնոլոգիական աշխատանքներով՝ մոմակալ-լապտերիկներով, էջանշաններով և թեյի բաժակների համար պատրաստված տակդիրներով: Ցուցահանդես-վաճառքը շատ հաջող ընթացավ: Վաճառքից ստացված գումարները փոխանցվեցին Զինծառայողների հիմնադրամին: Բոլորը շատ ոգևորված էին: Նոյեմբերի 16-20-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում