Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հոգատա՛ր եղիր. ցուցահանդես-հանգանակություն

Նոյեմբերի 25

Նոյեմբերի 25-ին Հարավային դպրոց-պարտեզում տեղի ունեցավ Հոգատա՛ր եղիր խորագրով ցուցահանդես-վաճառք, որի ընթացքում 4-5-րդ դասարանցիները ներկայացան իրենց տեխնոլոգիական աշխատանքներով՝ մոմակալ-լապտերիկներով, էջանշաններով և թեյի բաժակների համար պատրաստված տակդիրներով: Ցուցահանդես-վաճառքը շատ հաջող ընթացավ: Վաճառքից ստացված գումարները փոխանցվեցին Զինծառայողների հիմնադրամին: Բոլորը շատ ոգևորված էին:

Նոյեմբերի 16-20-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Իմ պահապան հրեշտակը

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Հոգևոր աշխարհի մասին պատկերացման ձևավորում

. Սեփական մտքերն ու հույզերը արտահայտելու հնարավորություն

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ կամ ալբոմ, մատիտներ, ջրաներկ, վրձիններ, գունավոր թղթեր, սոսինձ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Ամանորյա գունդ-պատրաստվում ենք Ամանորին

Նպատակ՝

. Նոր տեխնոլոգիական հնարքների կիրառում

. Երևակայության զարգացում

. Ձեռքի վարպետության զարգացում

. Գեղեցիկի զգացողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ ապակյա բանկա (թուղթը հանած և կափարիչով), ֆոլգա, պլաստիլին, գունավոր ժապավեններ, փոքրիկ խաղալիքներ՝ ձնեմարդ, ձմեռ պապ և այլն:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: