Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նոյեմբերի 16-20-ի նախագծեր Նախագիծ. Թեյի բաժակների համար տակդիրների պատրաստում, ցուցահանդես-վաճառք

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ թեյի բաժակների համար տակդիրների պատրաստում

Ժամանակահատված՝ նոյեմբերի 16-20

Գործունեություն՝ «Սեբաստացու օրեր» նախաձեռնության շրջանակում թեյի բաժակների համար տակդիրների պատրաստում, ստեղծված աշխատանքների ցուցադրություն և վաճառք:

Նպատակը՝

. Խմբային աշխատանքի կարողության զարգացում

. Նախագծային մտածողության զարգացում

. Երևակայության զարգացում

. Նոր նյութի փորձարկում

Անհրաժեշտ նյութեր՝ Ֆետր, մկրատ, սոսինձ, քանոն, մատիտ, թել և ասեղ:

Ամփոփումը՝ ֆոտոների և ցուցահանդեսի տեսքով:

Այցելություն կավագործության արվեստանոց

Նոյեմբերի 13

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին քոլեջում անցկացվող մեդիաուրբաթին, այնուհետև այցելեցին կավագործության արվեստանոց, որտեղ պատրաստեցին զանազան կավե առարկաներ:

Նոյեմբերի 9-13-ի աշխատանքային շաբաթվա ամփոփում

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Հարավային դպրոց

Թեմա՝ պատրաստում ենք զատիկ և սունկ պլաստիկ շշերից

Արևմտյան դպրոց

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ պատրաստում ենք գրչամաններ պլաստիկ շշերից

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ մոմակալների պատրաստում