Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նոյեմբերի 16-20-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ Այլընտրանքային նկարչություն. տերևներով դաջվածքներ

Հավաքում ենք տարբեր չափսերի ու ձևերի տերևներ, գուաշի օգնությամբ ներկում ենք դրանք և սեղմում թղթի վրա: Արդյունքում ունենում ենք դաջվածքների գեղեցիկ պատկերներ:

Նպատակը՝

. Զարգացնել երևակայությունը

. Բնության գեղեցկությունն ու կատարելությունը տեսնելու ունակությունը

. Բնության հետ կապի ամրապնդում

. Այլընտրանքային մտածողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ տարբեր չափսերի ու ձևերի տերևներ, թուղթ, գուաշ, վրձիններ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով: