Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Նոյեմբերի 9-13-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ պատրաստում ենք գրչամաններ պլաստիկ շշերից

Ժամանակահատված՝ նոյեմբերի 9-13

Նպատակ՝

. Խմբային աշխատանքի կարողության զարգացում

. Երևակայության զարգացում

. Առաջին հայացքից ոչ պիտանի առարկաների մեջ նոր կյանք տեսնելու կարողության զարգացում

. Սեփական ձեռքերով անհրաժեշտ պիտույքներ պատրաստելու կարողության զարգացում

. Սպառողական մտածելակերպից անցում դեպի ստեղծագործական մտածողություն

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր, մկրատ, սիլիկոնային սոսինձ, ժապավեններ, թելեր, գուաշ, վրձիններ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքները տեխնոլոգիական միջավայրում կիրառելու նպատակ:

Նոյեմբերի 9-13-ի նախագծեր

1-3-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ պատրաստում ենք զատիկ և սունկ պլաստիկ շշերից

Ժամանակահատված՝ նոյեմբերի 9-13

Նպատակը՝

Այս նախագիծը երեխաների մոտ կզարգացնի ոչ միայն ձեռքի հմտությունները, այլ նաև ստեղծագործական երևակայությունը, կսովորեցնի ուշադիր լինել շրջակա միջավայրի նկատմամբ և չաղտոտել այն: Կբացահայտի նրանց համար խմբային աշխատանքի առավելությունը, ինչպես նաև կսովորեցնի լինել ոչ միայն սպառող, այլև՝ ստեղծող:

Անհրաժեշտ նյութեր՝ պլաստիկ շշեր իրենց կափարիչներով, մկրատ, սիլիկոնային սոսինձ, գուաշ, վրձիններ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով: