Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հոկտեմբերի 15-30-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Ընտրությամբ գործունեություն

Թեմա՝ 1.Երաժշտության գույները

Միացնում ենք մեր սիրելի դասական երաժշտություններից որևէ մեկը, փակում ենք աչքերը, լսում ու փորձում պատկերել գույների և գծերի միջոցով այն պատկերներն ու գույները, որոնք տեսել ենք երաժշտությունը լսելիս:

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 19-23

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Երաժշտական զգացողության զարգացում

. Կերպարվեստ-երաժշտություն կապի գիտակցում

. Երաժշտության գույները տեսնելու և այն պատկերների վերածելու կարողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ թուղթ, մատիտներ կամ ֆլոմաստերներ, գուաշ կամ ջրաներկ, վրձիններ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով:

Թեմա՝ 2.Պատրաստում ենք նկարազարդ տուփեր

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 26-30

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

. Ծավալային զգացողության զարգացում

. Գրաֆիկական հմտության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ հաստ թուղթ, քանոն, մկրատ, սոսինձ, ֆլոմաստերներ կամ սև գրիչ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով:

Հոկտեմբերի 15-30-ի նախագծեր

4-5-րդ դասարանների Տեխնոլոգիա

Թեմա՝ 1. Պատրաստում ենք շրջանակ աշնանային տերևներով

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 19-23

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Ձեռքի հմտության զարգացում

. Բնության մատերիալները որպես ստեղծագործական նյութ ընկալելու և օգտագործելու կարողություն

. Գեղեցիկի զգացողության և ճաշակի զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ գույնզգույն տերևներ, գունավոր թուղթ, հաստ թուղթ կամ կարտոն, սոսինձ (էմուլսիա) , մկրատ, բնությունից վերցրած այլ դեկորներ:

Ամփոփումը՝ ֆոտոների տեսքով, պատրաստված աշխատանքներով ինտերիերի ձևավորում:

Թեմա՝ 2.Պատրաստում ենք մոմակալ

Ժամանակահատված՝ հոկտեմբերի 26-30

Նպատակ՝

. Երևակայության զարգացում

. Հասարակ նյութերը որպես ստեղծագործական նյութ ընկալելու և կիրառելու հմտության զարգացում

. Տարբեր նյութեր համադրելու կարողության զարգացում

. Էսթետիկական զգացողության զարգացում

Անհրաժեշտ նյութեր՝ ապակյա բանկա (փոքր) , չոր ճյուղեր, սիլիկոնային սոսինձ, գունավոր թել, մանր քարեր, մոմ:

Ամփոփումը՝ լուսանկարների տեսքով, պատրաստված աշխատանքներով ինտերիերի ձևավորում: